ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների ամենամեծ սխալը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանությունների գործելաոճը շատ հաճախ դառնում է ասեկոսեների պատճառ, մինչդեռ, կարելի էր ավելի պարզ ու թափանցիկ աշխատել, որպեսզի հասարակության մոտ որևէ անպատասխան հարց չմնա: Խոսքը պաշտոնանկ եղած ու պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացվածների մասին է: Եվ, քանի որ հիմնականում չի հստակեցվում, թե այս կամ այն անձը ո՞ր առավելության համար է նշանակվում և ինչո՞ւ է ազատվում, հետագայում այն դառնում է բամբասանքի թեմա:

Նման թեմա է սկսվել շրջանառվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ, համաձայն որի Կենտրոնի նախկին համայնքապետ Վիկտոր Մնացականյանին Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոն է առաջարկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նույնիսկ նշանակումը օրերի հարց է եղել, բայց այն տեղի չի ունեցել, քանի որ գործին խառնվել է Երևանի քաղաքապետը: Այս և այսօրինակ ասեկոսեները չէին լինի, եթե իշխանությունները պաշտոնից հրաժարվելու իրական պատճառները հստակ նշեին:

Դրանով մի կողմից հետագա շահարկումներ չէին լինի, մյուս կողմից՝ հասարակությունն ավելի մոտիկից կճանաչի նախկին պաշտոնյաներին, որոնք հեռանում են զբաղեցրած պաշտոններից: Ու, քանի դեռ համայնքային կամ կառավարական մակարդակով նման մոտեցում չկա, հասարակությանը հուզող հարցերի պատասխանները կլինեն ի վնաս իշխանությունների: Սա, թերևս ամենամեծ սխալն է, որը մինչ օրս, ցավոք, շարունակվում է:

Կարեն Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular