Թվերը հուսադրող են, ապագան՝ հարցականի տակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանում բիզնես հիմնելու մտադրություն ունեցողները նախորդ տարիների համեմատ ավելի ակտիվ են: Կատարել են առաջին քայլը և պետական ռեգիստրում գրանցել իրենց նոր ընկերությունը: Ավելին, արտակարգ դրության և սահմանափակումների պայմաններում պետռեգիստրում գրանցումների քանակը գերազանցել է նախորդ տարիների նույն ամիսների ցուցանիշները։
Վիճկոմիտեի տվյալների համաձայն այս տարվա մարտին գրանցվել է 1538 անհատ ձեռնարկատերեր: Նախորդ տարի մարտին այն կազմել է 1908: Մայիս և հունիս ամիսներին գրանցվել է 4730 անհատ ձեռնարկատեր, նախորդ տարվա նույն ամիսների 3528-ի դիմաց։Վիճակագրական թվերը թեև հուսադրող են, բայց մյուս կողմից դեռևս պարզ չէ, թե գրանցված ձեռնարկատերերի թվի աճի պարագայում որքանո՞վ կաճեն հարկային մուտքերը, քանի որ համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով շատ բիզնեսներ այսօր հայտնվել են ծանր կացության մեջ և դեռևս հայտնի չէ, թե առաջիկայում նրանք ի՞նչ վարքագիծ կդրսևորեն և մինչև տարեվերջ վիճակագրական տվյալներն ինչպիսի՞ն կլինեն:
Արմինե Գրիգորյան