ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկական արդարացումներ Արցախից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանրապես ընդունված պրակտիկա է, երբ հայաստանյան քաղաքական տիրույթում ակտիվ գործունեություն ծավալող քաղաքական կառույցները պարբերաբար հանդիպումներ են ունենում արցախյան քաղաքական իսթեբլիշմենթի հետ։ Փաստենք, որ այդ հանդիպումները տեղի են ունենում առանց քաղաքական պատկանելության, և սա ընդունված ու բավականին լավ աշխատող ընդհանրական շղթա է։ Այն ինչ տեղի ունեցավ նախօրեին դուրս էր երկու հայկական պետությունների քաղաքական օրակարգում ընթացող կառուցողական մթնոլորտից։ Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր Արցախում է գտնվում և տարբեր ձևաչափերով հանդիպումներ է անցկացնում Արցախի նախկին և գործող տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու նրա ղեկավարած կուսակցական խորհուրդը: Երեկ հայտնի դարձավ, որ Վանեցյանի հետ չի ցանկացել հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Պաշտոնական պարզաբանումից զատ, Հարությունյանի խոսնակը ներկայացրել էր նաև հետգրություն, որտեղ ամբողջովին հստակեցնում է, թե նա ինչու չի ցանկացել հանդիպել Վանեցյանի հետ։ Ըստ պարզաբանման՝ «Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»: Ստացվում է՝ բացի այն, որ Հարությունյանի համար ընդունելի չէ որևէ քննադատություն, որն ուղղված է Փաշինյանին, նա անգամ չի ցանկանում հանդիպել այդ քննադատություն իրականցնող քաղաքական կառույցի և նրա ղեկավարի հետ, և ներկայացնում է ինչ-որ մանկական նայիվ պարզաբանում։ Կատարվածը խոսում է այն մասին, որ Արցախի նախագահը, ցավոք սրտի, երկու երկրների հարաբերությունների մասին ունի շատ մակերեսային պատկերացումներ և հարցերը նայում է բացառապես զգայական ու, ամենակարևորը, սեփական շահերից ելենելով։ Այլապես ինչպե՞ս կարելի է պատկերացնել չցանկանալ հանդիպել կուսակցության ղեկավարի հետ, ով ընդամենը մեկ տարի առաջ զբաղեցնում էր ՀՀ անվտանգության ողջ համակարգը կոորդինացնողի դերը։

Արցախի նախորդ բոլոր նախագահներն, ի տարբերություն Հարությունյանի, վարել են բավականին կառուցողական և պետականամետ գործունեություն՝ իրենց քաղաքական հանդիպումների ժամանակ առաջնորդվելով բացառապես հանուն երկու հայկական պետությունների ուժեղացման և առանց որևէ քաղաքական ենթատեքստերի։ Տեսականորեն պատկերացնենք, երբ, օրինակ, Բակո Սահակյանը չցանկանար հանդիպել՝ ժամանակին Սերժ Սարգսյանին անհամեմատ սուր քննադատող Նիկոլ Փաշինյանի կամ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» կամ թե չէ մեկ այլ ընդդիմադիր կուսակցության ղեկավար կազմի հետ։ Համաձայնեք՝ վերոնշյալ միտքը աբսուրդի ժանից է և հերթական անգամ ապացուցում է, որ Արայիկ Հարությունյանը ոչ միայն երկրի ղեկավար չէ, այլ քաղաքականության մասին և նրանով զբաղվելու մասին ունի բավականին կենցաղային պատկերացումներ։

Դավիթ Հովհաննիսյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular