ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդուարդ Շարմազանովի պատասխանը Օսկանյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իշխանության խնդիրն է քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ միասին հասնել այնպիսի Ընտրական օրենսգրքի ընդունման, որը պրակտիկորեն կբարձրացնի հանրության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ: Իշխանությունն ունի այդ քաղաքական կամքը, իշխանությունը պատրաստ է փոխզիջումների, իշխանությունը առաջարկում և առաջարկել է փոխզիջումներ: Ես խնդրում եմ, որ ընդդիմադիր գործընկերներն էլ գիտակցեն փոխզիջումների կարևորությունը, բայց դա չշփոթեն միակողմանի զիջումների հետ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա նաև հավելեց, որ իշխանական կողմը պատրաստ է լսել ընդդիմադիրներին մեկ պայմանով. «Դուք էլ պետք է մեզ լսեք, չի եղել մի ոլորտ, որտեղ իշխանությունը փոխզիջումային տարբերակներ չառաջարկի»,- ասաց նա:
Է. Շարմազանովը վստահեցրեց, որ ներկայացված տարբերակը համամասնական ընտրություն է: «Նայում եմ ձեր աչքերին և ասում եմ՝ սա համամասնական տարբերակ է, սակայն համամասնական ընտրությունների մի քանի տարբերակ կա»,-ասաց նա: «Ասում եք, թե ինչու է բաց ցուցակ, կներեք, եթե քաղաքական ուժը չունի ամեն ընտրատարածքում հինգ, տասը, տասնհինգ թեկնածու, որ առաջադրվի, քանի՞ կոպեկ արժի այդ քաղաքական ուժը: Դուք՝ քաղաքական ուժերդ, ձգտում եք իշխանափոխության, բա առանց թիմի ձգտո՞ւմ են իշխանափոխության: Եթե մենք ուզում ենք մեր երկրում խնդիր լուծել, պետք է ունենանք կայունություն, կայուն իշխանություն»,- ասաց նա:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե արդեն քսան տարի է, ինչ ՀՀ-ում ընտրությունները կեղծվել են, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ինչ վերաբերում է նրան, որ քսան տարի է Հայաստանում ընտրությունները կեղծվել են, ասեմ, որ դա ինձ համար բացահայտում էր: Նախ՝ ես չեմ հիշում, որ երբ նա բարձր պաշտոն էր զբաղեցնում, նման հայտարարություններ աներ, եթե ղեկավարության ականջին թաքուն ասել է, չգիտեմ, բայց հրապարակային չեմ հիշում: Եթե ընտրությունները կեղծվել են, ինչպես ասում է Վարդան Օսկանյանը, ապա իր նշանակումը՝ որպես արտաքին գործերի նախարար, չի եղել ո´չ լեգալ, ո´չ լեգիտիմ»,- ասաց Է. Շարմազանովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular