Այսօր տեղեկություններ էին տարածվել, որ երեկ գիշերը երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, հրավիրվել է Ոստիկանություն:
Ոստիկանությունից հայտնել են, որ Սպիտակցի Հայկոյին հրավիրել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն` պարզաբանում ստանալու նպատակով: Երգչի պրոդյուսերը, սակայն, հերքել է տեղեկությունը: