ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2020 թվականի ամռան Թոփ-5 հայտնագործությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի ամռանը կատարվել են մարդկության համար օգտակար հայտնագործություններ, որոնցից առանձնացրել ենք թոփ հնգյակը՝

1.      Starship SN5 – Իլոն Մասկի կողմից ներդրում տիեզերքի ուսումնասիրության մեջ

2020 թվականի օգոստոսի 4-ի գիշերն ու օգոստոսի 5-ին Իլոն Մասկը Starship SN5 հրթիռի բարեհաջող փորձարկումներ է արել: Իլոնը Twitter-ի իր էջում նշել է, որ Մարսն ավելի իրատեսական է դառնում, հավանաբար նկատի ունենալով, որ դեպի Երկրի հարևան մոլորակ մարդկանց թռիչքները ոչ այնքան հեռավոր ապագայում կիրագործվեն:

2.      Մարսագնաց Perseverance-ը

Perseverance մարսագնացը 2020 թվականի հուլիսի 30-ին թռել է Մարս՝ ուսումնասիրելու կարմիր մոլորակը: Շատերը երազում են Մարս մոլորակում բնակություն հաստատելու մասին: Սպասենք մարսագնացի մասին նորությունների:

3.      C-FACE – հեռախոս, դիմակ և թարգմանիչ

Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հարց է առաջանում՝ մի՞թե բջջային հեռախոսը չի նպաստի վարակի տարածմանը, քանի որ միշտ չէ, որ էկրանն ախտահանում ենք:

Ճապոնական ստարտափ Donut Robotics-ը աշխարհին ներկայացրել է C-FACE «խելացի» դիմակը: Վերջինս bluetooth-ի միջոցով միանում է սմարթֆոնին՝ հնարավորություն տալով զանգեր կատարել կամ բառերը թարգմանել 9 լեզուներով՝ ճապոներեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ինդոնեզերեն, կորեերեն, թայվաներեն և վիետնամերեն: Առաջին դիմակները ճապոնական շուկայում կհայտնվեն 2020 թվականի սեպտեմբերին, իսկ մյուս երկրներում դրանք կհայտնվեն 2021 թվականի առաջին քառորդը:

4.      Ռոբոտ շուն Spot-ն օգնում է կորոնավիրուսի դեմ պայքարում

Boston Dynamics ընկերության ստեղծած Spot ռոբոտ շունն օգնում է համավաճարակի դեմ պայքարում: Նրա միջոցով Սինգապուրի իշխանությունները հետևում են հասարակական վայրերում հեռավորության կանոնների պահպանմանը: Այգով քայլելով՝ ռոբոտն օպերատորի ձայնով դիմում է մարդկանց ասելով. «Եկեք Սինգապուրն առողջ պահենք: Ձեր և Ձեր շրջապատի առողջության համար, խնդրում եմ, միմյանցից ամենաքիչը 1 մետր հեռավորություն պահպանեք: Շնորհակալություն»: Ըստ տվյալների՝ ռոբոտի կոչերն իշխանությունների կոչերից ավելի արդյունավետ են:

5.      Leaf թափանցիկ դիմակներ

Կորոնավիրուսի դեմ կիրառվող յուրօրինակ դիմակների շարքում առանձնանում է Leaf մոդելի դիմակը, որը շուտով կարող է թրենդի վերածվել: Թափանցիկ դիմակը գրեթե ամբողջությամբ պատրաստված է սիլիկոնից և ունի HEPA-ֆիլտր, որն օդը մաքրում է անգամ ամենամանր փոշեհատիկներից: Միակ բացասական կողմն այն է, որ դիմակը գրեթե 50 դոլար է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular