ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետաքրքիր փաստեր Ադոլֆ Հիտլերի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձեզ ենք ներկայացնում Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի մասին մի շարք հետաքրքիր  փաստեր՝

  • Հիտլերը գտնում էր, որ բարձրագույն ռասան արիացիներն են, ովքեր շիկահեր են և ունեն կապույտ աչքեր: Հետաքրքիր է, որ ինքը Հիտլերն ունեցել է մուգ մազեր և շագանակագույն աչքեր:
  • Հիտլերի հայրը եղել է հրեայի զավակ: Այդ մասին է վկայում այն փաստը, որ Ադոլֆի տատիկը հրեայի տանը ծառայելիս տանտիրոջ հետ արտաամուսնական կապի մեջ մտնելու արդյունքում լույս աշխարհ է բերել Հիտլերի հորը:
  • Հիտլերի ուսուցչուհին ասել է, որ Ադոլֆը վատ էր սովորում, բայց իրեն լիդերի պես էր պահում:
  • Ադոլֆի մայրը լրջորեն մտածել է աբորտի մասին, բայց բժիշկը նրան համոզել է ետ կանգնել այդ մտքից:
  • Հիտլերը հռետոր է եղել: Նրա ելույթները մարդկանց բազմություններին մղել են զանգվածային հիստերիայի վիճակի:
  • Գերմանացիներին կարգուկանոն սովորեցնելու համար Հիտլերը հրամայել է հենց կանգառում կրակել առանց տոմսի երթևեկած մարդկանց վրա:
  • Հիտլերն ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել Ուոլտ Դիսնեյի հետ: Նա նույնիսկ մի քանի թզուկ է նկարել «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» մուլտֆիլմի համար: Այս ինֆորմացիան բացահայտվել է, երբ 21-րդ դարի սկզբում նորվեգական թանգարաններից մեկում ցուցադրվել են թզուկների, ինչպես նաև Պինոկիոյի էսքիզը: Թղթի վրա նշմարել են Ադոլֆ Հիտլերի ստորագրությունը:
  • Հիտլերը բուսակեր է եղել և հայտնի է եղել իր քաղցրակերությամբ:
  • Ֆյուրերը չի ծխել և չի խմել: Նա երբեմն ընտանեկան հավաքների ժամանակ գինի կամ գարեջուր է օգտագործել:
  • Մանկության տարիներին ապագա հռետորը երազել է քահանա դառնալու մասին:
  • Հիտլերը կենդանիների, մասնավորապես՝ շների սիրահար է եղել: Երբ ֆիլմ դիտելու ընթացքում կենդանիների նկատմամբ դաժան վարմունքի տեսարաններ են եղել, Ադոլֆն աչքերը փակել է այնքան ժամանակ, մինչև որ ասել են, որ այդ կադրերն անցել են:
  • Ֆյուրերը վախեցել է կատուներից:
  • Հայտնի է, որ երիտասարդ տարիքում Հիտլերը թավ բեղեր է ունեցել: Հետագայում Առաջին Համաշխարհայինի ընթացքում վերջինիս հրամանատարը խորհուրդ է տվել բեղերի ծայրերը կտրել, քանի որ հակագազ հագնելիս երկար բեղերը անհարմարություն կպատճառեին:
  • 1939 թվականին Եվրոպայում խաղաղություն հաստատելու համար Հիտլերին առաջադրել են որպես Նոբելյան մրցանակակիր: Իհարկե, նա մրցանակի չարժանացավ, քանի որ հենց ինքը սկսեց պատերազմ:
  • 1936 թվականի ամառային օլիմպիադայում, որն անցկացվել է Գերմանիայում, Հիտլերը հրաժարվել է սեղմել չորս ոսկե մեդալի արժանացած սևամորթ ամերիացի Ջեսսի Օուենսի ձեռքը: Փոխարենը նա սպորտսմենին շնորհավորական բացիկ է ուղարկել:
  • Մտերիմ ընկերները նշել են, որ կյանքում Հիտլերն առանձնանում է սեփական ուժերի նկատմամբ ողբերգական անվստահությամբ: Ֆյուրերը ամենից շատ վախեցել է ծաղրի առարկա դառնալուց: Այդ պատճառով էլ ամեն անգամ նոր կոստյումով նկար հրապարակելուց առաջ նա մի քանի անգամ նկարվում էր, ուշադրությամբ զննում դրանք, ապա ընտրում լավագույնը: Հիտլերը կրել է միայն այն հագուստը, որն իրեն իսկապես սազել է:
  • Ադոլֆն ամաչել է սեփական մարմնից: Նա բժշկական հետազոտությունների ժամանակ բժշկից բացի բոլորին դուրս է վռնդել սենյակից:

    Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

         www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular