ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թոշակի անցնելն աշխարհի վերջը չէ.6 զբաղմունք նրանց համար,ովքեր «վերջապես» ազատվել են աշխատանքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անձի զարգացման տարիքային ճգնաժամերից մեկը դիտվում է ուշ հասունացման և ծերության տարիքային շրջանում (55-65տ.): Այն պայմանավորված է, մասնավորապես՝ հասարակության մեջ մարդու սոցիալական կարգավիճակի փոփոխությամբ, այն է՝ թոշակի անցնելու հանգամանքով: Անձն իրեն անպիտան է զգում ինչպես սեփական ընտանիքի, այնպես էլ հասարակության համար:

Նշված ճգնաժամը կարելի է հաղթահարել՝ թոշակի անցնելու հանգամանքը որպես հնարավորություն օգտագործելով: Շատերն ընտանիքի բարեկեցության համար են ընտրում աշխատանքը, և գրեթե ողջ կյանքի ընթացքում անում են այն, ինչ պետք է անել, ոչ թե այն, ինչ ուզում են: Թոշակի անցնելը Ձեզ ազատում է տհաճ աշխատանքի ճիրաններից և հնարավորություն է տալիս անելու այն, ինչն իսկապես ուզում եք:

Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում 6 հաճելի զբաղմունք, որոնք կարող են նոր գույներ հաղորդել Ձեր՝ թոշակառուի կարգավիճակին՝

1.      Օտար լեզու սովորել

Երաժշտության 56-ամյա ուսուցչուհի Մերի Հոբսոնը՝ կարդալով Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը, ցանկացել է սովորել ռուսաց լեզուն, որ լիարժեքորեն հասկանա և զգա վեպը, ինչպես նաև ծանոթանա ռուս գրողների գլուխգործոցներին: 62 տարեկանում Մերին սովորել է համալսարանի Սլավոնական բանասիրության ֆակուլտետում, իսկ 66 տարեկանում ուսումը շարունակել է ասպիրանտուրայում: Արդյունքում, ջանասեր տատիկը դարձել է պրոֆեսիոնալ թարգմանչուհի և թարգմանել է Գրիբոյեդովի ու Պուշկինի աշխատությունները՝ արժանանալով գրական մրցանակների:

2.      Վարորդական իրավունքներ ստանալ

Համառության և նպատակասլացության օրինակ է ցուցաբերել նաև Հարավային Կորեայի թոշակառու տատիկ Չա Սա Սունը, ով այնքան շատ էր ուզում վարորդական իրավունքներ ստանալ, որ ավտոդպրոցում 960 անհաջող փորձերից հետո՝ մինիմալ բալ ստանալով, հասել է իր նպատակին: Պետք է նշել նաև, որ նա սկսել է մեքենա վարել 10 անհաջող փորձից հետո:

3.      Նոր հմտություն ձեռք բերել

Կարող եք Ձեր ուժերը փորձել ֆոտոնկարչության, երգեցողության, զումբայի կամ այլ պարերի ու զբաղմունքների մեջ: Օրինակ՝ 68-ամյա Ռութ Ֆլաուերսը գիշերային ակումբում մասնակցելով իր թոռան ծննդյան խնջույքին՝ չցանկանկացավ բաժանվել այդ մթնոլորտից, որը լի է ուրախությամբ, լույսերով ու երաժշտության ռիթմերով: Արդյունքում, 68 տարեկանում նա դարձավ DJ Mamy Rock, և մեր օրերում Tiesto-ի և David Guetta-ի հետ ելույթ է ունենում միևնույն բեմում:

4.      Ճամփորդել

60-ամյա ամերիկուհի Սանդրա Պեյնը սովորել է ինքնաթիռ վարել և 73-ամյա ամուսնու՝ Բարրիի հետ սկսել է շուրջերկրյա ճանապարհորդություն: Նրանք արդեն անցել են Ճապոնիայի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և այլ երկրներով, որոնք նշված են թոշակառուների երթուղային քարտեզում: Սանդրայի և Բարրիի երեխաներն ու թոռները հպարտանում են իրենց ծնողներով (տատիկով ու պապիկով):

5.      Սեփական բիզնես հիմնել

58-ամյա տնային տնտեսուհի Անիտա Կրուկը՝ նկատելով սեփական կոսմետիկայի պայուսակի անհարմարությունը. այնտեղ անհնար էր տեղավորել բոլոր անհրաժեշտ իրերը: Անիտան որոշել է կոսմետիկայի պայուսակների բիզնես սկսել՝ պատրաստելով բազմաթիվ գրպաններով պայուսակներ: Նրա պայուսակները մեծ արագությամբ սպառվեցին, ինչից հետո երիտասարդ տատիկը զանգվածային արտադրանք է ապահովել՝ 2 մլն դոլարին համարժեք եկամուտ ստանալով:

6.      Կահույքագործությամբ զբաղվել

Ամերիկացի Բիլլ Բրաունը թոշակի անցնելուն վաղուց էր պատրաստվել, քանի որ սարսափում էր սպասվող ձանձրույթից: Թոշակի անցնելուն պես՝ նա սեփական ավտոտնակում սկսեց զբաղվել կահույքագործությամբ: Սկզբում նա կահույք էր պատրաստում իր ընտանիքի, այնուհետև՝ հարևանների համար: Այժմ  նա դրանք վաճառում է նաև համացանցով և ստանում է մեծ գումարներ:

 
Նյութհ հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular