Մարդը շրջակա միջավայրի մասին ինֆորմացիայի մոտ 90%-ն ստանում է աչքերի միջոցով:
Մարդկանց 99%-ն ակնոց կրելու անհրաժեշտություն է զգում 43-50 տարեկանում:
Օրվա մեջ մարդիկ աչքերը թարթում են մոտ 15000 անգամ: Թարթելու միջոցով աչքերի մակերեսը մաքրվում է, ախտահանվում և ակնագունդը պատում է արցունքով՝ այն չորացումից պաշտպանելով:
Մարդկանց մեծամասնության աչքերը էլիպսաձև են, իսկ մեծահասակների շուրջ 40%-ի աչքերը՝ շրջանաձև:
Գեկկոն մողեսները թարթիչներ չունեն, այդ պատճառով էլ նրանք հարկադրված են աչքերը լեզվով պարբերաբար խոնավեցնել:
Մարդկանց մոտ 1%-ի աջ և ձախ աչքերը գույնով տարբերվում են:
Մատնահետքերի նման մարդու աչքի ծիածանաթաղանթը ևս անկրկնելի ձև ունի: Նորագույն տեխնոլոգիաներն ուզում են օգտագործել այս փաստն անցակետերում:
Խոտակեր կենդանիների մեծամասնության աչքերը տեղակայված են գլխի երկու կողմերում, իսկ գիշատիչներինը՝ առջևում:
Դալտոնիզմով տառապում է տղամարդկանց մոտ 8%-ը և կանանց ընդամենը 1 %-ը:
Բոլոր նորածիններն ունեն մոխրագույն-կապույտ աչքեր, քանի որ ծիածանաթաղանթում գունանյութը բացակայում է: Աչքի գույնը փոխվում և ձևավորվում է երեխայի կյանքի առաջին տարում:
Միայն մարդու աչքը բացի բբից ունի նաև սպիտակուց: Մյուս կենդանիների՝ ներառյալ շիմպանզեների աչքերը սպիտակուցից զուրկ են, ինչը դժվարացնում է նրանց հայացքի ուղղությունը որոշելը:
Փռշտալիս մարդն աչքերը փակում է:
Մայյաների մոտ շլությունը համարվել է գեղեցիկ: Երեխայի մոտ շլություն զարգացնելու նպատակով նրա աչքերի մակարդակում կաուչուկե գնդակ են կախել:
130 մլն լուսազգայական բջիջների շնորհիվ՝ մարդու աչքը կարող է ընկալել մոտ 5 մլն գունային երանգ:
Աչքերի կարմիր գույն ունեն միայն ալբինոսները: Նրանց ծիածանաթաղանթում մելանինը բացակայում է, ուստի աչքն ստանում է ծիածանաթաղանթի արյունատար անոթների կարմիր գույնը:
Գորտերը տեսնում են միայն շարժվող օբյեկտները: Անշարժ օբյեկտներն ուսումնասիրելու համար նա ինքն է սկսում շարժվել:
Կետի աչքը կշռում է 1 կգ, բայց պետք է նշել, որ կետը վատ է տեսնում անգամ 1 մետր հեռավորության վրա:
Միս ուտելիս կոկորդիլոսները լաց են լինում: Այդպիսով նրանք օրգանիզմից դուրս են բերում աղի ավելցուկը: Այստեղից է եկել հայտնի «կոկորդիլոսի արցունքներ» արտահայտությունը:
Աչքերը երբեք չեն սառչում, քանի որ նրանք ցրտի նկատմամբ զգայուն նյարդային վերջավորություններ չունեն: