Սինգապուրի Սննդի Փառատոնը կանցկացվի օնլայն ֆորմատով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍինգապուրի սննդի փառատոնը տեղական խոհանոցին նվիրված իրադարձություն է: Այս տարի, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, այն վիրտուալ ֆորմատով անցկացվելու է օգոստոսի 21-23-ին և 28-30-ին՝ «Բացահայտիր քո մեջ գուրմանին» կարգախոսով:
Փառատոնի շրջանակներում 17 անվճար օնլայն վարպետության դասեր են անցկացվելու աշխարհի լավագույն ռեստորանների հանրահայտ շեֆ-խոհարարների կողմից:
Փառատոնի կազմակերպիչները հաղորդում են, որ փառատոնի աստղերի թվում են՝
- Ժյուլյեն Ռուայեն- Odette ռեստորանի հիմնադիրն ու շեֆ-խոհարարը, ով ստացել է Միշլենի 3 աստղ և «2020 թվականի Ասիայի 50 լավագույն ռեստորանների» ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը,
- Մալկոլմ Լին- աշխարհում միակ պերանական Միշլեն աստղով Candlenutco ռեստորանի սեփականատերն ու շեֆ-խոհարարը,
- Հայտնի հրուշակագործ Շերիլ Կոն և այլոք:
Օնլայն մասնակիցներին խոստանում են նաև Սինգապուրի էթնիկ թաղամասերով ինտերակտիվ գաստրոնոմիական շրջագայություններ:
Նյութը հրապարակման հանձնեց 1or.am կայքը: