ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցիալական արդարությունը մղվել է հետին պլան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարզվում է, որ հասարակությունը պետք է ուրախ լինի, որ կառավարության անդամները երկրի բյուջեն ոչ թե ժողովրդից թաքուն են ուտում, այլ օրենքով ու հրամանով՝ պարգևատրումների ձևով: Թեև երկու դեպքում էլ ժողովրդի կյանքը ավելի լավը չի դառնում, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է այն մոտեցումը, որ կառավարության անդամ նախարարներն ու մարզպետները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն:

«Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում նա ասել է. «Ճիշտ են անում, որ ստանում են: Դա իմ որոշումն է եղել, դա ճիշտ որոշում է, և մեր նախարարները, կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն: Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք այդ պարգևավճարի կարիքն ունեն, որոնք թալանով չեն զբաղված»:

Վարչապետը նշել է նաև, որ, եթե նախարարներից կամ մարզպետերից մեկը որոշի թալանով զբաղվել, խստորեն կպատժվի:

Մոտեցումը թեև հստակ է, բայց հասկանալի չէ, թե ո՞րն է «արժանապատիվ վարձատրություն» ասվածի չափը, քանի որ այս հարցում մոտեցումները շատ տարբեր կարող են լինել:

Թեմայի մասին իր տեսակետն է հայտնել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, նշելով, որ իրականում պարգևատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու՝ տարբերակված գործառույթ: Բայց, արդյո՞ք դա պաշտոնից բխող «ժառանգություն» չի դառնում, առավել ևս, երբ մեր երկիրը Սահմանադրությամբ հռչակված է՝ որպես սոցիալական պետություն, իսկ օրվա իշխանությունների սոցիալական հիմնական կարգախոսը՝ «նպաստից դեպի աշխատանք», որի համար էլ խոստանում էին, որ «առաջին հերթին ապահովելու են աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը», նշել է Ավետիսյանը:

Ստացվում է, որ իշխանություններին արժանապատիվ վարձատրության չափով գումար պետք է, իսկ աշխատող աղքատներին՝ ոչ: Նրանք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պետք է մոռանան արժանապատիվ աշխատավարձ ստանալու մասին, քանի որ առաջին հերթին նախ պետք է բավարարվեն իշխանական վերնախավի պահանջները, իսկ ավելի ցածր էշելոններում աշխատողները կա՛մ պետք է վերնախավի պահանջները բավարարվելուց հետո ավելացած փշրանքներով գոհանան, կա՛մ շարունակեն մնալ աշխատող աղքատներ ու արժանապատվություից ելնելով շարունակեն լռել, քանի որ քաղաքական թիմի վերնախավ կազմում չեն և սովորական պետական պաշտոնյա են:

Այսինքն, սոցիալական արդարություն ասվածը, կարծես երկար ժամանակով մղվել է հետին պլան և դրան առանձնապես ուշադրություն էլ չի դարձվում, քանի որ իշխանություններին միայն իշխանական վերնախավի արժանապատվությունն է հետաքրքրում:

Սոնա Աղաջանյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular