Գաճաճ մոլորակ Ցերերայում ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻտալիայի Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի աստղագետները Ցերերա մոլորակի վրա աղ են հայտնաբերել: Դա կարող է վկայել Օկկատոր խառնարանի՝ մոտ 40 կմ խորության տակ օվկիանոսի հնարավոր առկայության մասին:
Ցերերան Արեգակնային համակարգի՝ հայտնի գաճաճ մոլորակներից Արեգակին ամենամոտն ու ամենափոքրն է:
Գիտնականները նշել են, որ իրենք շատ են ոգևորվել, երբ գաճաճ մոլորակի վրա հեղուկ ջրի գոյության վկայություններ են հայտնաբերել: Տարատեսակ հանքանյութերի առկայությունը նույնպես հուզիչ էր, քանի որ դա կյանքի ձևավորման հնարավորություն է ստեղծում:
Նշված սենսացիոն բացահայտումներն արվել են Ցերերայի նկարները, որոնք ուղարկվել են Dawn տիեզերական ապարատից, որը 2015-2018 թվականների ընթացքում ուսումնասիրել է գաճաճ մոլորակը:
Մասնագետները նշել են, որ հիդրիդացված նատրիումի քլորիդը շատ կարևոր է ջրի հեղուկ վիճակի պահպանման համար: Աստղագետները լաբորատորիայում համեմատելով Dawn-ից ստացած տվյալները և Երկրի քիմիական նյութերը վերլուծելով՝ դրանք նույնականացրել են աղի հետ:
Նյութը հրապարակման հանձնեց 1or.am կայքը: