ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուլսարի «բոլոլան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն, որ այս իշխանությունը վիճահարույց խնդիրների շուրջ որոշումներ կայացնելուց խուսափում է, նորություն չէ, հատկապես, երբ հարցը հասարակության շրջանում մեծ հնչեղություն է ունենում։ Սա խոսում է իշխանության անպատասխանատվության ու անսկզբունքայնության մասին։ Իշխանության գալու առաջին օրվանից Նիկոլ Փաշինյանը «թռնում» է Ամուլսարի հետ կապված կառավարության վերջնական դիրքորոշումն արտահայտելուց։ Ավելին, նախորդ տարի փորձագիտական եզրակացության համար պետբյուջեի պահուստային ֆոնդից նա հատկացրեց ավելի քան 400 հազար դոլար, սակայն վերջնական կարծիք կառավարությունն այդպես էլ մինչ օրս չի հնչեցրել։ Եվ սա այն դեպքում, երբ բազմաթիվ մասնագետներ զգուշացնում են, թե ինչ վտանգներ կարող են լինել հանքի շահագործման պարագայում (անգամ քննարկվում է ուրանի մեծ պաշարների հարցը)։

Այս ամենին զուգահեռ, «Լիդիան Արմենիան» իր հերթին սպառնում դիմել Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան և մեծ գումարներ պահանջել կառավարությունից, իսկ հանքի աշխատակիցներն իրենց հերթին պահանջում են շուտափույթ գործարկել այն։ Մի կողմից` բնապահպանական խնդիրները, մյուս կողմից` ներդրումային դաշտում հնարավոր կորուստները, հանքում աշխատող տեղի բնակիչների օր օրի վատթարացող սոցիալական վիճակը ժամ առաջ պահանջում են վճռական քայլեր, սակայն Փաշինյանը լռում է։ Նիկոլի անելանելի վիճակն ակնհայտ դարձավ այն դեպքում, երբ նա շուրջ երեք ամիս չէր կողմնորոշվում, թե ում նշանակի շրջակա միջավայրի նախարար, քանի որ ում էլ նշանակեր՝ միանգամից հայտնվելու էր հանրային քննադատության թիրախում։

Նշանակված նախարարի անմեղսունակ պատասխանները խոսում են կառավարության դիլետանտության մասին, և վկայում այն մասին, որ Ամուլսարի խնդիրը Փաշինյանի իշխանության գլխին կապված դամոկլյան սուր է։ Այս ամենը խոսում են կառավարման անկարողութան, հարցերի վերաբերյալ անլուրջ մոտեցման, իսկ ավելի պարզ՝ կառավարման ձախողման մասին։ Իրականում պատճառն այն է, որ ցանկացած որոշում ընդունելիս, Փաշինյանն առաջնորդվում է պոպուլիստական մոտեցմամբ, արհեստականորեն ցույց տալ, թե իբր կառավարությունը ոչ մեկի շահերին չի ցանկանում «կպնել»։ Իրենց հերթին ոչինչ չշահեցին նաև Ամուլսարի շահագործմանը դեմ և կողմ մարդիկ։

Դեմ արտահայտվողները զօրուգիշեր լարված պահնորդական ծառայություն են իրականացնում, երբեմն-երբեմն բախվում ոստիկանների հետ՝ պահանջելով կառավարությունից հարցի վերջնական լուծում, իսկ շահագործմանը կողմ բնակիչներն ու ընկերությունը մեծ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնած, հանքում աշխատողների զգալի հատվածն արտագաղթել է, ընկերությունն էլ ամեն օր կռիվների մեջ է իր ներդրումը չկորցնելու համար։ Որքան երկարաձգվի այս անորոշ ու փնթի վիճակը, այնքան մեծ են լինելու երկրի կորուստները, նույնիսկ հանքի շահագործմանը դեմ անհատներն են այս ամենից տուժում, որովհետև չգիտեն, թե հաջորդ պահին կառավարությունն ինչ որոշում կկայացնի, ու ինչպես են դրան դիմակայելու։ Տպավորություն է, որ Փաշինյանի կառավարությունն անհարկի ձգձգում է խնդիրը, որպեսզի ավելորդ լարվածությունից խուսափի՝ մոռանալով, որ դա նոր հակազդեցության և պոռթկման առիթ է դառնալու։

Արթուր Կիրակոսյան  1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular