ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետն այցելում է տեռորիստական խմբի՝ հացադուլ անող անդամին, իսկ ազգի պարծանքին՝ ոչ. Արա Վարդանյան

ՎԻԴԵՈ

Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն այսօր՝ օգոստոսի 17-ին, այցելեց Երեւանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին։

Նա լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, երբ «Սասնա ծռերի» անդամ Գարեգին Չուկասզյանն էր հացադուլ հայտարարել, նրան այցելեց Նիկոլ Փաշինյանը. «Հիշեցնեմ, որ նախկինում երբ հացադուլ էր հայտարարել «Սասնա ծռեր» տեռորիստական խմբավորման անդամ Գարեգին Չուկասզյանը, նրան այցելեց այսօրվա երկրի վարչապետը եւ նա դադարեցրեց հացադուլը։ Ստացվում է, երբ տեռորիստական խմբավորման անդամներն են հացադուլ անում, ապա պետությունը կարծես թե ամենաբարձր մակարդակի վրա իրենց աջակցում է, գնում ու հանդիպում է, բայց երբ մեր ազգի պարծանքն է հայտարարում հացադուլ՝ չկա իշխանությունից որեւէ մեկը, որն իրեն կառաջարկի դադարեցնել հացադուլը, կամ գոնե լսի իր կարծիքը։ Կարծում եմ, որ դա է պատճառը չգալու, որովհետեւ պատրաստ չեն լսել որեւէ քննադատություն։ Այսօր ժողովրդի օգնությամբ իշխանության է եկել մի մարդկանց խումբ, որոնք տարիներ ի վեր աշխատել են Հայաստանի դեմ»։

Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործով դատավարության ավարտին եւ գործով դատախազների կողմից պահանջած պատիժներին, Արա Վարդանյանն ասաց. «Ես այն կարծիքին չեմ, որ դատախազները խիստ պատիժ են պահանջել, կարող էին ավելի խիստ պատիժ պահանջել։ Սա շարունակությունն է Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքին պայքարի։ Եթե խնդիրներ չլինեին Նիկոլ Փաշինյանի եւ «Սասնա ծռերի» միջեւ, ապա պահանջված պատիժները շատ ավելի ցածր կլինեին»։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular