ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վեկտոր»-ը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նովոսիբիրսկի վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիաների պետական գիտական «Վեկտոր» կենտրոնը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը:

Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ այսօր անցկացվում են կլինիկական հետազոտություններ, և բոլոր հատուկ կերպով ընտրված կամավորների ինքնազգացողությունը լավ է: Պատվաստանյութ ներարկվածները ոչ մի կողմնակի ռեակցիա չունեն. նույնիսկ, սրսկման հատվածում կարմրություն չի դիտվում:

Պոպովան Գամալեյի անվան կենտրոնի և «Վեկտորի» ստեղծած պատվաստանյութերի տարբերության վերաբերյալ հարցին պատասխանել է, որ ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ցանկացած այլ երկրներում պետք է լինեն կորոնավիրուսի դեմ մի քանի տարբեր պատվաստանյութեր:

Փորձարկումների երկրորդ փուլին մասնակցում է 86 կամավոր:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին «Վեկտոր» կենտրոնը Առողջապահության նախարարությունից իրավունք է ստացել կամավորներին պատվաստանյութի փորձարկումների ենթարկելու համար: «Վեկտոր»-ի ղեկավար Ռինատ Մակսյուտովը հայտնել է, որ պլանավորվել է պատվաստանյութն արտադրել նոյեմբերին:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 11-ին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Պատվաստանյութը կարող է քաղաքացիական շրջանառության մեջ մտնել 2021 թվականի հունվարի 1-ից: Պատվաստումը կամավորական բնույթ է կրելու:

Առողջապահության նախարարության համաձայն՝ պատվաստանյութից ստացված իմունիտետը պահպանվելու է մոտ երկու տարի կամ ավելի:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular