ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թույլ չենք տալու, որ ձախողակ կառավարությունը՝ իր պատեհապաշտ կազմով, խարխլի մեր պետության հենասյուները. Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Վայոց Ձորի մարզում բացվեցին «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի տարածքային կառույցները, տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նկատեց, որ օր օրի ավելացող մարզային կառույցներն էլ ավելի են ամրացնում կապը հանրության հետ, աշխատանքները դարձնում բազմաշերտ ու համակարգված։ «Մեր գործունեության առանցքում մարդն է՝ իր իրավունքներով ու ազատություններով։ Մենք այստեղ ենք՝ այդ իրավունքներին ու ազատություններին տեր կանգնելու համար»,- ասաց Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ Վայոց ձորում պետք է հնարավորին չափ զարգացնել զբոսաշրջային և գյուղատնտեսական ոլորտը։

Կուսակցության ղեկավարն ընդգծեց, որ այս մարզը երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ կամրջում է երկրի հյուսիսն ու հարավը և ունի իրական պոտենցիալ՝ դառնալու երկրի զբոսաշրջային կենտրոնը։

Հավաքվածները «Հայրենիք» կուսակցության նախագահի հետ զրույցում կիսվեցին իրենց մտահոգություններով, որոնք կապված էին տուրիստական հոսքի աննախադեպ անկման ու դրանով պայմանավորված՝ իրենց եկամուտների կտրուկ նվազման հետ։

«Այս համաճարակն ու կառավարության անտարբերությունը կոտրեցին մեր մարզի ողնաշարը։ Հասկանում ենք՝ կորոնավիրուսը տնտեսության բոլոր ճյուղերին հարվածեց, բայց ամենատուժածը տուրիզմն է, իսկ մենք տուրիզմով ենք ապրում։ Տուրիզմ չկա, ուրեմն՝ ապրուստի միջոց էլ չկա»,- ասաց կուսակցականներից մեկը։

Մարզաբնակները մտահոգված էին նաև երկրում տեղի ունեցող վտանգավոր գործընթացներով՝ կապված համաճարակի դեմ ձախողված պայքարի, կրթական նոր չափորոշիչների ապազգային ու Ստամբուլի կոնվենցիայի աղետալի հետևանքների հետ։

Արթուր Վանեցյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ «Հայրենիք» կուսակցության գաղափարախոսության առանցքում ազգային արժեքներն են, որոնք ոտնահարողը կստանա արժանի պատասխան։

«Մենք թույլ չենք տալու, որ ձախողակ կառավարությունը՝ իր պատեհապաշտ կազմով, խարխլի մեր պետության հենասյուները՝ պատմությունը, լեզուն, եկեղեցին ու ընտանիքը»,-նշեց Արթուր Վանեցյանը՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժը կանգ չի առնելու, նույնիսկ եթե «ուղիղ հրամաններով քրեական գործեր հորինվեն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular