Կյանքից հեռացել է տաղանդավոր գիտնական Մառլեն Սաթյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 10-ին կյանքից հեռացել է տաղանդավոր գիտնական, գիտությունների դոկտոր, Ա. Շիրակացու անվան պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի էկոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նկարիչների միության պատվավոր անդամ Մառլեն Ակիմի Սաթյանը:
Մ. Ա. Սաթյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 18-ին Լենինականում: Մանկությունն անցկացրել է Թեհրանում, Ռյազանում, Երեւանում:
Ձերժինսկու անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտ, որտեղ նրան դասավանդել են ականավոր գիտնականներ՝ Մ. Վ. Մուրատովը, Վ. Վ. Բելոուսովը, Ա. Ա. Բոգդանովը:
Չնայած ուսումը Մոսկվայում շարունակելու առաջարկներին՝ Մ. Ա. Սաթյանը վերադառնում է Հայաստան, որտեղ 2 տարի պրակտիկայից հետո ընդունվում է ասպիրանտուրա ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայում:
1961 թվականին հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական դիսերտացիան Տաշքենդում, 1979-ին՝ դոկտորական դիսերտացիան Նովոսիբիրսկում:
Աշխատել է՝
1954-1956՝ Հայաստանի երկրաբանության վարչության կուսակցությունների երկրաբան;
1956-1959՝ ասպիրանտ;
1960-1964՝ գիտքարտուղար;
1964-1973՝ ավագ գիտաշխատող,
1973-1975՝ ԵԳԻ տնօրենի պաշտոնակատար;
1975-1988՝ տարածաշրջանային երկրաբանության եւ լիթոլոգիայի բաժնի վարիչ;
1986-1988՝ եկրաբանության ինստիուտի գիտության գծով տնօրենի տեղակալ;
1988-2008՝ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ լիթոլոգիայի լաբորատորիաների վարիչ;
2008-ից՝ առաջատար գիտաշխատող:
Աշխատել է երկրաբանության ինստիտուտում ավելի քան 60 տարի: Գիտական գործունեության հետ մեկտեղ՝ Մառլեն Սաթյանն ամեն տարի դաշտային աշխատանքներ է կատարել Հայաստանի, Ղարաբաղի տարածքներում: Ճանապարհորդել է Միջին Ասիայից մինչեւ Սիբիր, Սախալինից մինչեւ Կուրիլյան կղզիներ:
Ղեկավարել է միջազգային էքսկուրսիաներ եւ կոնֆերանսներ, 1984-ին պարգեւատրվել է Միջազգային կոնգրեսի պատվոգրով եւ արծաթե շքանշանով: Մասնակցել է Իտալիայում, Ֆրանսիայում միջազգային կոնֆերանսներին, աշխատել է Ավստրիայում իր ավստրիացի գործընկերների հրավերով:
Առավել մանրամասն՝Այստեղ