ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից կարող են վերադառնալ օդային չվերթով, իսկ մեքենաները տեղափոխել քարշակման ծառայության միջոցով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 12-ին, Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց՝ ՀՀ քաղաքացիների ցամաքային սահմանով Հայաստան վերադառնալու վերաբերյալ։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր սեփական մեքենաներով Հայաստան վերադառնալ ցանկացողներին։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ այժմ գործում են մի քանի կազմակերպություններ և անհատ ձեռներեցներ, որոնք կազմակերպում են մեքենաների տեղափոխումը Հայաստան. այդ մեխանիզմն արդեն մի քանի ամիս է ինչ գործում է, և դրա մասին մեր քաղաքացիները քաջատեղյակ են: «Մեքենայի սեփականատերը Լարսում իր անձնական օգտագործման մեքենան ձևակերպելու պայմանագիր է կնքում համապատասխան կազմակերպության հետ, որն էլ ավտոքարշակով (տարողությունը առավելագույնը 7 մեքենա) մեքենան ուղարկում է Հայաստան: Իսկ քաղաքացին մոտակա օդանավակայանից, որտեղից շաբաթական առնվազն մեկ անգամ չվերթ է կազմակերպվում, կարող է վերադառնալ Հայաստան»,- հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նշենք, որ Հայաստան տեղափոխվող մեքենաներով թույլատրվում է փոխադրել միայն անձնական օգտագործման իրեր, իսկ այլ տիպի բեռները՝ այդ թվում և կոմերցիոն, արգելվում են: Սակայն երբեմն արձանագրվել են տեղափոխման ենթակա մեքենայով քաղաքացիների կողմից ոչ թույլատրելի քանակությամբ բեռների տեղափոխման դեպքեր: Այս պարագայում խնդիր է առաջանում, քանի որ ավտոքարշակով տեղափոխվող մեքենաները Վրաստանում մաքսային զննման են ենթարկվում: Ինչ վերաբերում է պատգամավորի այն հայտարարությանը, որ բազմաթիվ մարդիկ են ցուցակագրվում ցամաքային ճանապարհով Հայաստան վերադառնալու համար՝ հայտնում ենք, որ խոսքը գնում է անօրինական կերպով ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունների մասին, որոնք խոստանալով մարդկանց ավտոբուսներով տեղափոխել Հայաստան՝ սահմանին բախվում են խնդիրների ու անհարմարությունների։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցները կարող են օգտվել շաբաթական առնվազն մեկ անգամ իրականացվող օդային չվերթներից, իսկ ավտոմեքենան կարող են տեղափոխել ցամաքային ճանապարհով՝ օգտվելով վերոնշված ավտոքարշակման ծառայությունից։ Տեղեկատվության ստուգման կենտրոն
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular