ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում

ՎԻԴԵՈ

Որքան էլ, զարմանալի է, շարունակվում է ԲՀԿ առանջորդ Գագիկ Ծառուկյանի մասին իրականությանը չհամապատասխանող, ինչ-ինչ լուրեր տարածելու գործընթացները: Եվ զարմանալին այն է, որ խոսում են մարդիկ, որոնց, իրականում կուսակցությունում չեն ճանաչում: Թե որտեղից են նրանք ի հայտ գալիս, կրկին մութ է, իսկ տարածվող ապատեղակատվությունը հիմնականում տաս և ավելի տարիների վաղեմություն ունի:
ԲՀԿ նախկին անդամ ներկայացած Աշոտ Սարգսյանը, որը իր խոսքով՝ 2007-2010 թվականներին ղեկավարել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանների ԲՀԿ գրասենյակը, լրատվականներից մեկին պատմել է, թե Ծառուկյանն իրեն 28 հազար դոլար է պարտք: Ուշագրավ է, որ կուսակցությունում որևէ մեկը նրան չի ճանաչում, կուսակցությունից նույնիսկ հրաժարվել են մեկնաբանել նման անհեթեթ լուրերը: Բայց, ստացվում է, որ դեռ կան մարդիկ, որոնք շրջանցելով պետական ու բարոյական օրենքներն ու օրինականությունը կարող են առանց վարանելու ինչ ուզեն ասեն, իսկ եթե ապացույցներ կան, ապա, հարց է ծագում, թե իրավապահներին դիմելու փոխարեն ինչու է Սարգսյանը որոշել դիմել լրատվամիջոցներին: Գուցե, սա Ծառուկյանի անվան շուրջ հերթական քամի անելու համա՞ր է, ո՞վ գիտի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular