ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անակնկալ զարգացում Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեկ սպասվում էր, որ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում այդ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները պետք է որոշեն, թե ով է լինելու կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը:

Ինչպես ամիսներ առաջ հայտարարել էր ներկայիս քարտուղար Բորդյուժան, հոկտեմբերին, ռոտացիոն կարգով, գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է անցներ Հայաստանին: Սակայն, երեկ հայտնի է դարձել, որ այդ պաշտոնը կշարունակի մնալ Բորդյուժայի ուսերին, իսկ Հայաստանի ներկայացուցչի հարցը տեղափոխվում է մինչև տարվա վերջ: Փաստորեն, ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի հարցը հետաձգվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ դա տեղի ունեցավ դեռևս նախորդ տարեվերջին, այսինքն ապրիլյան պատերազմից առաջ:

Ընդ որում, ՀՀԿ-ական խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ առաջին անգամ դա հետաձգվել էր ռուսական կողմի խնդրանքով: Ո՞ւմ խնդրանքով է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը հետաձգվում այս անգամ: Արդյո՞ք պատճառը այն է, որ այս անգամ գագաթնաժողովին չկար Նազարբաևը և նա դեմ էր, որ Հայաստանի ներկայացուցիչը ստանձնի այդ պաշտոնը Բորդյուժայից հետո: Մինչդեռ, վերջին շաբաթներին հայկական մամուլը նույնիսկ շրջանառում էր անուններ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Խաչատուրով, պաշտպանության էլ ավելի նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան: Նրանցից հայտնի է, որ միայն Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ կհրաժարվի, եթե իրեն առաջարկեն այդ պաշտոնը:

Արդյո՞ք Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները բարկացել են այդ հայտարարությունից և որոշել, որ այդ պաշտոնը ընդհանրապես չի անցնի Հայաստանին, թե՞ Սերժ Սարգսյանն իրականում Սեյրան Օհանյանի թեկնածությունից բացի չի ունեցել այդ պաշտոնի համար առավել նախընտրելի թեկնածու և ստիպված է եղել ուղղակի հետաձգել հարցը: Սակայն զուգահեռաբար չենք կարող բացառել և այն, որ գուցե Հայաստանը հրաժարվել է ոչ թե ստիպված, այլ ամեն ինչ արել է հատկապես ներկայումս նման պաշտոնի պատասխանատվության տակ չմտնել, հաշվի առնելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակասությունների խորացումն ու բավական վտանգավոր իրավիճակը Սիրիայում:

Այս պայմաններում Հայաստանը կարող էր պարզապես հրաժարվել իր ներկայացուցչի դեմքով մտնել նման պատասխանատվության տակ, երբ ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն իրականում գերազանցապես Ռուսաստանին պաշտպանող, Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող կառույց է և Մոսկվան պարզապես կարող է փորձել շագանակներ հանել կրակից Հայաստանի ներկայացուցչի միջոցով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular