ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ միասին ու անգամ օրագրումս բանաստեղծություններ ու երգեր էի գրում». Լեւոն Արոնյանի ընկերուհու հուզիչ գրառումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առավել մանրամասն՝Այստեղ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի ընկերուհի Անիտա Այվազյանը գրառում է կատարել սոցցանցերում: «Բաց նամակ ընկերներիս. Հիշում եմ, երբ ես և Լևոնը նոր ընկերացանք, Լևոնը անտանելի սթրեսային վիճակում էր: Կյանքը Լևոնի առջև դրել էր առաջին անգամ խնդիր, որին ցավոք սրտի չկար լուծում: Լևոնը՝ ով իր կյանքում լուծել է տասնյակ հազարավոր մտքի խնդիրներ, այժմ մոլորված էր ու չուներ ոչ մի քայլ: Լևոնի ընկերները հաճախ ինձ պատմում են, որ Արիի հիվանդանոցում գտնվելու ընթացքում, Լևոնը՝ կարանտինի սահմանափակ պայմաններում, մի քանի ժամում արտերկրից դեղեր գտավ ու հասցնել տվեց Հայաստան, կնոջը փրկելու հույսով: Ինչու՞, որովհետև դա Լևոնն է, ով պայքարում է մինչև վերջ այն ամենի համար, ինչ սիրում է: SKIPSTOPPED Ես ողջ կյանքում ատել եմ անարդարությունը ու կռիվ եմ տվել անարդարության դեմ: Դպրոցում, երբ մեր դասարանում սովորող մի աղջկա բոլորը ծաղրում էին ու նեղացնում, ես իր կողմն էի անցնում ու դառնում մեծամասնության աչքի փուշը: Այժմ նույնպես չեմ վախենում փուշ լինել այն մարդկանց աչքերում, ովքեր անարդար են վերաբերվում Լևոնին: Ես իմ կյանքում չեմ հանդիպել Լևոնի նման անկեղծ, բարի ու նվիրված մարդու, որովհետև իր նմաններն աշխորհում շատ քիչ են: Ես ու Լևոնը սկզբնական շրջանում լավագույն ընկերներ էինք ու ես գիտեմ իր կյանքի ամենախոր կետերը: Մենք միասին էինք այցելում ու ծաղիկներ դնում Արիի գերեզմանին: Իսկ այդ պահերին Լևոնի կողքին հաշված մարդիկ էին: Ուզում եմ դիմել մարդկանց, ովքեր այս ընթացքում մեր կեղքին են եղել և շարունակում են մեզ աջակցել, նրանց ովքեր ինձ և Լևոնին մարդասպան անվանեցին, ովքեր ինձ սիրուհու դերը տվեցին, նրանց ովքեր ի սրտե սիրեցին մեզ ու մեկնաբանություններում կռիվ տվեցին մեզ համար, ես սիրում եմ ձեզ; Իմ սիրելի փիլիսոփաներից մեկը՝ Իմանուիլ Կանտը ասել է « Անգամ չար կամքը դարձնում է մարդուն զուրկ մարդասիրությունից ու բարոյական նորմերից»: Ես ել համաձանյվում եմ Կանտի հետ ու կարծում, որ վատը կամենալը արդեն իսկ մեղք է համարվում: Ես ձեզ միայն լավն եմ կամենում ու մաղթում, որ մի օր դուք էլ հանդիպեք Լևոնի նման նվիրված, բարի ու մաքուր հոգով էակի, ով այնքան սեր ունի իր ներսում, որ կարող է սիրել ողջ աշխարհը: Ես միայն պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա բոլոր մութ օրերից հետո կյանք ու սեր նվիրել Լևոնին: Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ միասին ու անգամ օրագրումս բանաստեղծություններ ու երգեր էի գրում, որպեսզի ինչ-որ կերպով արտահայտեի ցավս: Նամակիս վերջում ուզում եմ կիսվել ձեզ հետ բանաստեղծություններով, որոնք նվիրել եմ Արիանայի հիշատակին: Արիանայի հիշատակին Գնա սիրելիս, ես հասկացել էի Սա քո տեղը չէ ու չի էլ եղել, Գնա բայց թող վերջին անգամ Զգամ հրեշտակային ու անմահ հոգիդ: Թույլ տուր վերհիշեմ ներկայությունդ Ու արտաշնչեմ ու շնչեմ բույրդ Դադար, դու չկաս, բայց ես դեռ զգում եմ Ես քեզ դիպչում եմ, սակայն դու չկաս: Շախ և մատ, այո դու միշտ էլ հաղթել ես, Քո ոչ երկրային կատարելությամբ Եվ ավաղ ես ինքս ինձ անիծել էի Քո հրեշտակային ներկայությամբ: Ես գիտեմ դու կաս, գնա սիրելիս Վեր բարձրացիր ու հավերժացիր Ես վախենում էի սա խոստովանել Բայց ես անզոր եմ քեզ այստեղ պահել Աշխարհը երբեք էլ քո տեղը չի եղել»,- գրել է Անիտա Այվազյանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular