ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ պետք է անեն աշակերտ ունեցող ծնողները՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիմա փաստորեն արտակարգ դրության ռեժիմի՝ ևս մեկ ամսով երկարաձգումը նշանակում է առնվազն մինչև սեպտեմբերի կես նորից սահմանափակումներ, ինչն էլ իր հերթին ենթադրում է հավանաբար հանրակրթական հաստատությունների, բուհերի դասերի հետաձգում (եթե էդպես չէ, ասեք մենք էլ իմանանք)։ Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները՝ արվեստի դպրոցները անհասկանալի իրավիճակում են, հետևաբար ծնողները չեն կարողանում կողմնորոշվել՝ շարունակե՞լ երեխաների պարապմունքները, թե դադարեցնել։ Առաջինի ընտրության դեպքում ծնողները պարտավորվելու են վճարել դասընթացների համար, սակայն սեպտեմբերի կեսից կարող է պարզվել, որ երեխաները նորից ստիպված են լինելու պարի, երգեցողության, նկարչության, երաժշտական գործիքների, կերպարվեստի և այլ տարատեսակ պարապմունքներն անել հեռավար ձևով, ինչն իհարկե անարդյունավետ է, օրինակ, պարի պարագայում և ոչ միայն։ Երկրորդի ընտրության դեպքում կրկին ստիպված պետք է մեկ տարի տարկետում վերցնեն, բայց եթե հանկարծ սեպտեմբերին պարզվի, որ նորմալ ձևով են ընթանալու պարապմունքները, ստացվում է երեխաները մեկ տարի անիմաստ կորցնում են, քանի որ սեպտեմբերի կեսին արդեն չեն կարողանալու վերականգնել երեխաների տեղը խմբակներում։ Մինչ այժմ կառավարություննարդեն իսկ պետք է հստակ որոշում կայացրած լիներ, թե սեպտեմբերից ինչ ձևաչափով են դպրոցները, արվեստի ճյուղերն ու բուհերը վերադառնալու իրենց բնականոն աշխատանքին։ Արտակարգ դրության ռեժիմի նախորդ երկարաձգման ժամանակ՝ այսինքն առնվազն մեկ ամիս առաջ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իմ հարցին, թե ո՞ր ոլորտների վերագործարկման վերաբերյալ է կատարվելու վերանայում, պատասխանել էր՝ ԿՐԹԱԿԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ։ Մինչև հիմա չկա ոչ մի հստակություն՝ ի՞նչ են անելու ծնողները։ Հազար հարց կա պլանավորելու, իրականացնելու, անելու կամ չանելու։ Վերջապես մի հստակություն կմտցնե՞ք, մարդիկ հասկանան ինչ ու ինչպես են անելու։ ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյան
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular