ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական սկանդալը ԱԱԾ-ում. «Հրապարակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հերթական սկանդալը ԱԱԾ-ում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել։ Մենք արդեն մոտ մեկ շաբաթ է գրում ենք, որ ԱԱԾ նոր տնօրենը որոշել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել՝ նա ԱԱԾ-ում «ապօրինի զենք» է հայտնաբերել եւ որոշել է մեղադրել ԱԱԾ նախկին տնօրենին ու գործող աշխատակիցներին։

Մենք գրել էինք, որ ձերբակալվել է ԱԱԾ սպառազինությունների բաժնի պետ Արտակ Թորոսյանը, փորձել են նրանից ցուցմունքներ կորզել, որ զինապահեստում եղած «ապօրինի զենքի» որոշ նմուշներ «պատկանում են» Արթուր Վանեցյանին։ Բայց քանի որ ԱԱԾ-ում միշտ եղել է հաշվառված, բայց անհայտ ծագումնաբանությամբ զենք, որն օգտագործվել է տարբեր նպատակների համար, ԱԱԾ հին աշխատակիցները, այդ թվում՝ Սպառազինության բաժնի պետը նման ցուցմունք չեն տվել։

 

Սակայն Նիկոլ Փաշինյանը խստիվ հրահանգել է Քյարամյանին՝ ամեն գնով Վանեցյանին մեղադրանք առաջադրել եւ նա հուսահատ փնտրտուքի մեջ է։ Թորոսյանի հարցում ձախողվելուց հետո, երբ պարզ է դարձել, որ վերջինս Վանեցյանի դեմ ցուցմունք չի տալու, Քյարամյանը որոշել է «աշխատել» ԱԱԾ տնօրենի տնտեսական գծով տեղակալ Արամ Հակոբյանի ուղղությամբ։

2013 թվականից ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, գեներալ Արամ Հակոբյանին փորձել են մեղադրել Ծառայությունում առկա «ապօրինի» զենքի համար։ Սակայն մինչ ԱԱԾ-ում գցում-բռնում են՝ ինչպես գործը հարուցել, ինչպես ստիպել, որ Հակոբյանը Վանեցյանի դեմ ցուցմունք տա, ինչպես անել, որ չխայտառակվեն, բայց հրահանգը կատարեն, նոր սկանդալ է ծագել։

Գեներալ Արամ Հակոբյանը պատահաբար հայտնաբերել է, որ իր կաբինետում «ժուչոկ»՝ գաղտնալսող սարք է տեղադրված։ ԱԱԾ վաղեմի աշխատակիցը խիստ վրդովվել է, մեծ աղմուկ է բարձրացրել, ասել է՝ կամ պետք է դատարանի որոշում ցույց տաք, որով գաղտնալսում եք ինձ, կամ՝ եթե չկա նման որոշում, ուրեմն կարող ենք ենթադրել, որ օտարերկրյա գաղտնի ծառայություններ են ներխուժել ՀՀ ԱԱԾ շենք եւ գաղտնալսում են տնօրենի տեղակալին։

 

Սկանդալը մարելու եւ այս խայտառակ միջադեպը ԱԱԾ պատերի ներսում կոծկելու համար Արգիշտի Քյարամյանը «լեզու է գտել» Հակոբյանի հետ՝ որոշել են, որ քրեական գործ չի հարուցվում, նրան հանգիստ են թողնում, Հակոբյանը գնում է արձակուրդ, կրքերը հանդարտվում են, իսկ արձակուրդից վերադառնալով գեներալը գնում է կենսաթոշակի, որովհետեւ 29-ամյա այս երիտասարդի հետ աշխատել ուղղակի «հնարավոր չէ»։

Ի դեպ, ԱԱԾ տնօրենի տեղակալը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի եղբայրն է։ Երեկ մենք Հակոբյանի հետ փորձեցինք զրուցել եղբոր թեմայով, սակայն նա կտրականապես հրաժարվեց խոսել։ Հարցին՝ ճի՞շտ է, որ արձակուրդից հետո իր եղբայրը «վաստակած հանգստի» է մեկնելու, ասաց․ «Փաստորեն, դուք ամեն ինչ էլ գիտեք, ինձ հարցեր մի տվեք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular