ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը բացել է իր սահմանները հինգ երկրների քաղաքացիների համար եւ պատրաստվում է բացել այլ երթուղիներ եւս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրացական կառավարությունը շարունակում է բանակցությունները տարբեր ավիաընկերությունների հետ ոչ միայն օգոստոսին, այլեւ սեպտեմբերին չվերթները վերսկսելու վերաբերյալ, միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան, հայտնում է Sputnik-Georgia- ն:

Կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ Վրաստանը փակել էր իր սահմաններն օտարերկրացիների համար` բացառությամբ հատուկ դեպքերի, եւ դադարեցրել էր օդային հաղորդակցությունը բոլոր ուղղություններով: Համավարակի ընթացքում արտաքին գործերի նախարարությունը` արտասահմանում երկրի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների հետ միասին, ապահովեց համաքաղաքացիների փուլային վերադարձը հատուկ չվերթներով: Չարտերային չվերթներն իրականացնում էր վրացական Georgia Airways ավիափոխադրողը:

«Մենք շարունակում ենք բանակցություններն այլ ընկերությունների հետ ոչ միայն օգոստոսի, այլեւ սեպտեմբերի մասին: Մենք հետզհետե կբացենք հնարավոր այլ երթուղիները, իհարկե` հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը»,- ասել է Տուրնավան:

Քառամսյա ընդմիջումից հետո Վրաստանը բացել է իր սահմանները հինգ երկրների համար, որոնց քաղաքացիներին հնարավորություն է տրվում անվերապահ մուտք գործել երկիր: Դրանք են Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան:

Գերմանական Lufthansa ավիաընկերությունն առաջինն է վերսկսել կանոնավոր թռիչքները դեպի Վրաստան օգոստոսի 2-ին: Օգոստոսի 8-ից Air France-ը կսկսի կանոնավոր թռիչքներ իրականացնել Թբիլիսիի եւ Փարիզի միջեւ:

Ռիգան երրորդ միջազգային ուղղությունն է, որի հետ օգոստոսի 5-ից կվերսկսվի կանոնավոր օդային ուղեւորափոխադրումը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից: Թռիչքներն իրականացնում է լատվիական AirBaltic ավիաընկերությունը:

Բացի այդ, կոմերցիոն չարտերային թռիչքները կշարունակի իրականացնել Georgia Airways-ը: Օգոստոսին ընկերությունը կիրականացնի 16 չվերթ` մի փոքր ավել, քան` հուլիսին, հիմնականում` Վիեննայի եւ Ամստերդամի ուղղությամբ: Պարբերաբար կթույլատրվեն նաեւ այլ կոմերցիոն թռիչքներ` կարանտինային գոտիների ապահովմամբ:

 Ավելին՝ այստեղ
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular