ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվելու է ևս մեկ ամսով.Օրվա լրահոսը մեկ տողով 6.08.20

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարվածի պատճառը կարող էր լինել նավահանգստի տարածքում պայթուցիկ նյութերի պահման հարցում ցուցաբերված անփութությունը: Խնդրով զբաղվող տեսչությունը խախտումներին ուշադրություն է դարձրել դեռևս վեց ամիս առաջ, սակայն ոչինչ չի արվել պայթյունավտանգ նյութը տեղափոխելու համար: Նավահանգստի ղեկավարը տեղի լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ պահեստում այդ նյութը պահվել է դատարանի որոշմամբ: Նա հավելել է, որ իրենք տեղյակ են եղել, որ այն վտանգավոր է, սակայն չեն պատկերացրել, որ «այս աստիճանի»:

Լիբանանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Մարվան Աբուդը հայտարարել է, որ 300 հազար քաղաքաբնակներ մնացել են առանց տանիքի, իսկ պայթյունից վնասը գնահատվում Է 3-ից 5 մլրդ դոլար: Պայթյունի ուժն այնքան ուժգին է եղել, որ ալիքն զգացել են նույնիսկ Կիպրոսում, որը գտնվում Է Լիբանանի մայրաքաղաքից ավելի քան 200 կիլոմետր հեռավորությամբ:

ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով: ՀՀ կառավարության օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով, նշել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Լիդիանի պանորդական խմբի կողմից իրականացված գործողությունների արդյունքում իրավիճակը կրկին սրվել է: Ամուլսարի պահապաններն իրենց ընտանիքներով երկու օր է փակել են դեպի սար տանող ճանապարհը և գիշեր-ցերեկ այնտեղ ից չեն հեռանում: Ոստիկանները ցանկանում են բացել փակ ճանապարհը։ Կան բերման ենթարկված քաղաքացիներ։ Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, սակայն հայտնել է, որ տեղեկություն չունի, թե քանի հոգի են բերման ենթարկվել։

Երեկ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները «M Group» ընկերությունում լայնածավալ գործողություններ են իրականացրել: Ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով՝ իրեն թույլ չեն տվել մուտք գործել տարածք, իրավաբանական օգնություն ցույց տալ և պաշտպանել ընկերության շահերը: «Ոստիկաններին ցուցում է տրվել՝ անել ամեն ինչ, ասվել է՝ դուք խնդիր չունեք: Իմ գիտակցական կյանքում այսպիսի քննչական գործողության ականատես չեմ եղել»,- շեշտել է փաստաբանը։

Հայաստանում արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանալու էր օգոստոսի 12-ին, երկարաձգվելու է ևս մեկ ամսով: Այն ամենայն հավանականությամբ կլինի վերջին երկարաձգումը։ Այդ մասին երեկ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է պարետ Տիգրան Ավինյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ նախատեսվում է մի շարք արգելքներ մեղմացնել։ Մասնավորապես՝ վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը,- նշել է նա:

Նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում հնարավոր բարդություններից խուսափելու համար, շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Պաշտպանության նախարարությունից ծնողներին տեղեկացնում են նաև, որ նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները։ Պաշտպանության նախարարությունը խնդրում է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր սահմանափակումներին, որոնք կիրառվում են զինծառայողների առողջության պահպանման և զինված ուժերի բնականոն կենսագործունեության պատշաճ իրականացման նպատակով։

Երեկ Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 288 նոր դեպք, ապաքինվել է 478 մարդ, մահացել 2 քաղաքացի: Մահացածները ունեցել են ուղեկցող այլ քրոնիկական հիվանդություններ:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular