ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է կատարվում մեր օրգանիզմի հետ, երբ քնած ենք․ 8 ապշեցուցիչ փաստ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Քունը մեր օրգանիզմի ամենատարրական պահանջներից մեկն է։ Մեզ համար քնելը չափազանց հաճելի է, սակայն կան գիտնականներ, ովքեր աշխատում են քնելու գաղտնիքները բացահայտելու վրա։ Կյանքի վերջում յուրաքանչյուր մարդ գոնե 30 տարի անցկացրած է լինում քնած և գրեթե չի հիշում, թե ինչ է կատարվել երազներում։ Սակայն մինչ մենք քնած ենք, մեր օրգանիզմը հազարավոր բաներ է անում։

BlogNews–ը որոշել է ավելի խորը ուսումնասիրել այս թեման։ Ձեզ ենք ներկայացնում ամենահետաքրքիր 8 բաները, որոնք կատարվում են մարդու օրգանիզմում, երբ վերջինս վայելում է քնելու բերկրանքը։

Ձեր մկանները պարալիզացվում են

Երբ դուք խորը քուն եք մտնում, Ձեր բոլոր մկանները պարալիզացվում են, և այդ ժամանակ դուք հնարավորություն չունեք շարժվելու։ Կա քնի խանգարման մի տեսակ, որի ընթացքում այս պարալիզացումը պահպանվում է արթնանալուց հետո մի քանի րոպե շարունակ։ Այս խանգարումով տառապող մարդիկ չափազանց տհաճ վախ են զգում անկարողության պատճառով։

Ձեր աչքերը շարժվում են առավելագույն արագությամբ

Քնելու բոլոր փուլերը առանձնահատուկ ֆունկցիա ունեն՝ պահպանել մտավոր առաողջությունը և հանգստացնել մարմինը։ Կա քնի 5 փուլ՝ ամեն մեկն ավելի խորը, քան նախորդը, և երբ մենք անցնում են բոլոր 5 փուլերը, ցիկլը սկսվում է նորից։ Վերջին փուլը՝ ամենախորը քունը, սկսվում է քնելուց 60 կամ 90 րոպե անց։ Այս փուլում Ձեր աչքերը շարժվում են առաջ և ետ հնարավոր առավելագույն արագությամբ, իսկ դուք չեք զգում դա, քանի որ Ձեր ուշադրությունը կենտրոնացած է Ձեր երազների վրա։

Արտադրվում է աճի հորմոնը

«HGH» հորմոնը՝ մարդու աճի հորմոնը, պատասխանատում է մարդու ոսկորների, մկանների և այլ հյուսվածքների աճի համար։ Երբ դուք քնած եք, այս հորմոնն արտադրվում է ամբողջ մարմնում։ Այն խթանում է վնասվածքների ապաքինմանը և բջիջների վերարտադրմանը։ Երիտասարդ տարիքում այս հորմոնը խթանում է աճի և բազում այլ գործնընթացների։

Ձեր կոկորդը նեղանում է

Երբ դուք քնում եք, կոկորդը կառավարող մկանները նեղանում են՝ հանգստանալու համար։ Հենց դրանով է պայմանավորված գիշերային խռմփոցը։ Չնայած որ կան նաև այլ պատճառներ, կոկորդի նեղանալը համարվում է տարօրինակ ձայներ արձակելու գլխավոր պատճառը։

Դուք ծամում/կրճտացնում եք ձեր ատամները

Այս ֆենոմենն անվանվում է բրուքսիզմ։ Այն դիտարկվում է ոչ բոլոր մարդկանց մոտ, սակայն մի շարք մարդիկ առավոտյան արթնանում են ծնոտի ուժեղ ցավերով։ Բրուքսիզմը կարող է առաջանալ ծնոտի սխալ դիրքի պատճառով։ Պատճառ կարող է լինել նաև հոգեբանական անհանգստությունը. այդ մեթոդով մարդիկ ազատվում են օրվա ընթացքում կուտակված լարվածությունից։ Սակայն գիտնականները մինչ օրս չեն կարողանում պարզել, թե ինչու որոշ մարդիկ երբեք չեն անում սա, իսկ ոմանք նույնիսկ ատամներն են կոտրում դա անելու պատճառով։

Ձեր ուղեղն ազատ է արձակում հավաքված ինֆորմացիան և պատմություններ է հորինում

Մեր երազների կերտման գործընթացը դեռևս չբացահայտված ֆենոմեն է։ Մեզ հայտնի է միայն այն, որ մեր ուղեղը կառուցում է երազի տեսարանը մեր ունեցած ինֆորմացիայի և խորը ենթագիտակցական մտորումների հիման վրա։ Այսպիսով, նոր ինֆորմացիան, միախառնվելով հնի հետ, հիմք է հանդիսանում խորհրդավոր և երբեմն նույնիսկ աբսուրդի հասնող երազների։ Չնայած դրան՝ դեռևս հայտնի չէ, թե ինչու է մեր ուղեղն ընտրում կոնկրետ հիշողություններ և տեսարաններ՝ երազներ կառուցելու համար։

Դուք կարող եք հանկարծակի պայթյուններ լսել

Պայթյունները լսելու ֆենոմենը չափազանց հազվագյուտ է, սակայն երբեմն նկատվում է որոշ մարդկանց մոտ։ Եթե դա զարգանա ձեզ մոտ, ապա դուք կարթնանաք պայթյունի բարձր ձայնից և կզգաք չափազանց տհաճ վախ և անհանգստություն, սակայն իրականում Ձեր շրջակայքում ոչինչ պատահած չի լինի։ Այս խանգարումով տառապող մարդկանց թվում է, թե իրենց գլուխը պայթել է կամ ինչ–որ հրազենի ձայն են լսել մոտակայքում։ Սա չունի ոչ մի ֆիզիկական հետևանքներ, սակայն կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական խանգարումների։

Ուղեղը վերականգնվում է և ազատվում է տոքսիններից

Ռոչեսթերի համալսարանի անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քնած ժամանակ ուղեղն ազատվում է օրվա ընթացքում կուտակված տոքսիններից։ Այս մեխանիզմն անվանվում է գլիմֆատիկ համակարգ, և երբ այն ակտիվանում է, ուղեղը կարողանում է ազատվել անօգուտ ինֆորմացիայից, նորից հավաքել այն ինֆորմացիան, որը կարևոր է, և ամրապնդել դրանց կապերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular