ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում հաջողվում էր կրթական համակարգը կայուն պահել, իսկ հիմա դա չի հաջողվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր ոլորտի զարգացումը և կատարելագործումը պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում։ Ասվածը հատկապես վերաբերում է կրթական համակարգին, որը մեծապես կապված է ապագա սերունդների կրթման և առաջընթացի հարցի հետ ու գերառաջնահերթություն է մեր հասարակության համար։ Իսկ կրթական ոլորտում բարեփոխումների իրականացման համար հիմք կարող է ծառայել միայն եղած կրթական բազան։ Սակայն ներկայիս իշխանությունները փորձում են այս ուղղությամբ ևս «հեղափոխական» մոտեցմամբ առաջ ընթանալ՝ մի կողմ դնելով պրոֆեսիոնալիզմի և կուտակված փորձն օգտագործելու հարցը։

Եվ ահա դրա արդյունքում է, որ կրթական համակարգում այսօր լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած։ Ու ամենալուրջ պրոբլեմներից մեկն էլ ընդունելության քննություների հարցը դարձավ։

Այստեղ էլ իշխանությունները ինչպես միշտ, դիմեցին պոպուլիզմի օգնությանը և փորձեցին ցույց տալ, թե իրենք ի վիճակի են ամենաբարձր մակարդակով կազմակերպել քննությունները։ Այնումենայնվիվ, քննություններն անցկացնելու և ընդունելության գործընթացի կազմակերպումը ցույց տվեց, որ բազմաթիվ բարձր գնահատականներ ստացած դիմորդներ ուղղակի դուրս են մնացել բուհերից, այնինչ ավելի ցածր գնատականներ հավաքած դիմորդները կարողացել են անխոչընդոտ ընդունվել իրենց նախընտրած բուհը։ Արդյունքում քննությունների կազմակերպման հետ կապված դժգոհությունները նրան հասան, որ դիմորդներից շատերը բողոքի ակցիաներ կազմակերպեցին, և վերջանական արդյունքում հարցական է, թե ինչպես պետք է արդարացիորեն լուծվի նրանց խնդիրը։

Սա ցույց է տալիս, որ կրթության ոլորտի պատասխատատուներն ի վիճակի չեն այնպիսի լուծումներ գտնել, որոնք ընդունելի կլինեն բոլորի կողմից։ Եվ այս հարցում նոր հեծանիվ հորինել պետք չէ, այլ անհրաժեշտ է հաշվի առնել եղած փորձը։ Ճիշտ է՝ նախկինում ևս կրթական համակարգում թերություններ կային, բայց այն ժամանակ պահպանվում էր համակարգի կայունությունը, և չի եղել այդպիսի մի դեպք, երբ դիմորդների շրջանում այսպիսի զանգվածային դժգոհություններ հարուցվեին։

Ավելին, էականորեն հաջողվել էր նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, նախաքննական նյարդային վիճակը հասարակության շրջանում, մի խոսքով՝ համակարգն իր բնականոն ռելսերի վրա էր դրվել: Հիմա ԿԳՄՍ նախարարությունը ամեն ինչ անում է՝ ցանկացած կայացած երևույթ ապականելու համար, կարևորը՝ «նախկին» չլինի, իրենցը լինի, թեկուզ և կործանարար լինի: Ներկայիս իշխանությունների նախընտրած երգերից մեկն ամեն առիթով նախկիններին քննադատելն է, սակայնինչպե՞ս է ստացվում, որ նախկինում հաջողվում էր կրթական համակարգը կայուն պահել, իսկ գործող իշխանություններին դա չի հաջողվում։ Ժամանակը ցույց կտա՝ չե՞ն կարողանում, պարզապես չե՞ն ուզում, թե՞... այդպես է պետք:

Արթուր Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular