ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Orer.am-ը ներկայացնում է անցած օրվա՝ օգոստսի 3-ի ամփոփ լրահոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և երեկ առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը, սակայն, հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:

ՀՀ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները։

Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներն օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Բագրատաշենի մաքսայինի աշխատակիցներն օրերս հսկողություն իրականացնելու նպատակով զննության են ենթարկել ՀՀ քաղաքացիների կողմից շահագործվող 2 տրանսպորտային միջոց:

ԱՄՆ-ից, Բելառուսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Վրաստանից, Լիբանանից և Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից առաջիկայում չարթերային թռիչքներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի ու հակառակ ուղղությամբ: Նշված չվերթներով հայրենիք վերադառնալու հնարավորություն կունենան ՀՀ քաղաքացիներն ու անձինք, որոնք ունեն Հայաստան ժամանելու իրավունք:

Ճապոնիայում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ: Վիրուսը հայտնաբերվել է երկու շան մոտ, որոնք պատկանում են տարբեր տերերի, որոնց մոտ ավելի վաղ ևս կորոնավիրուս է հաստատված եղել: Covid-19-ով վարակված շների առողջական վիճակի վատթարացում, սակայն, չի արձանագրվել: Կենդանիները պահվում են առանձին և այդպես կշարունակվի մինչև թեստի բացասական արդյունքի արձանագրումը: Շների հետ նույն վայրում գտնված մյուս կենդանիների ՊՇՌ թեստի արդյունքները, սակայն, եղել են բացասական:

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ երեկվանից թույլատրվել է լողավազանների գործունեությունը։ Սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար։

Երեկ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք, ապաքինվել է ևս 111 մարդ: Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular