ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդեն 4 օր դատապարտյալ Արման Սարգսյանը հացադուլի մեջ է. նրա կինը դիմում է վաչապետին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

4-րդ օրն է՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ է դատապարտյալ Արման Աղվանի Սարգսյանը։ Իր ընտանիքի, անչափահաս երեխաների օրվա հացի կարգավորման խնդիրը լուծելու, իր լրագրող ընկերոջ խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև բոլոր դատապարտյալների անչափահաս երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծելու, ապրելու միջոցները կարգավորելու համար անժամկետ հացադուլ հայտարարած Սարգսյանը նշել է, որ ընտրել է պայքարի այդ տարբերակը և կանցնի ջրադուլի, եթե իր բարձրաձայնած խնդիրները հրատապ լուծում չստանան։ ArmLife.am-ի հետ զրույցում Ա․Սարգսյանի կինը՝ Կարինե Հայրապետյանը ընդգծել է, որ ամուսնու պայքարը հանուն արդարության ուստի միանշանակ սատարում է նրա այդ քայլը և երկու անչափահաս երեխաների հետ միանալու է ամուսնու պայքարին: «Ցանկացած փորձություն տղամարդու համար է, դժվարությունները հաղթահարելի են, ամենացավալին ու աններելին հասարակության վերաբերմունքն ու իշխանությունների արհամարհանքն են։ Հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր Արմանը, անվերապահորեն վստահում էր վարչապետ Փաշինյանին ու հավատում Հայաստանի վաղվա օրվան։  Անչափահաս երկու զավակներիս հայրը, ընտանիքի միակ կերակրողն ու աշխատողը ևս զերծ չմնաց պատժից․ սարսափելին այն չէ, որ միակ կերակրողն ու աշխատողը պատիժ է կրում, սարսափելին այն է, երբ տեսնում ես ժողովրդի կողմից ընտրված ու նույն ժողովրդին պատժող, արհամարհող ու անտեսող իշխանությունների անտարբերությունը։ Եթե մարդու իրավունքների պաշտպան ունենք, թող գոնե անդրադառա ու իր խոսքն ասի, եթե իհարկե մարդը արժեք ունի Հայաստանում, չեմ խոսում մնացած իրավասու մարմինների լռությունից։ Պարոն Փաշինյան, արդեն 4-րդ օրն է, ինչ անազատության մեջ գտնվող Հայաստանի հպարտ քաղաքացին հացադուլ է հայտարարել, որևէ քայլ ձեռնարկվե՞լ է՝ նրա բողոքը լսելու ուղղությամբ, չէ՞ որ մենք անվերապահորեն հավատացել ենք Ձեր խոսքին, այժմ գործով ապացուցեք, որ Նոր Հաաստանում մարդը գերագույն արժեք է: Իմ ընտանիքի կողմից ընտրված վարչապետ, դիմում եմ Ձեզ, ես այլև չեմ կարող կարող համակերպվել այս անորոշ վիճակին, անտեղյակությանը, սպասում եմ Ձեր անդրադարձին, հակառակ դեպքում անչափահաս զավակներիս հետ կանեմ իմ քայլը, դուրս կգամ փողոց և հացադուլ կհայտարարեմ», — եզրափակել է Կարինե Հայրապետյանը:  
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular