ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր շրջադարձ կորոնավիրուսի հարցում. կծիկը քանդվու՞մ է կամաց-կամաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարվարդի Բժշկական քոլեջի, Բոստոնի հանրային առողջապահության համալսարանի, Բոստոնի մանկական հիվանդանոցի մասնագետները, վերլուծելով չինական Ուհան քաղաքի խոշոր հիվանդանոցների ավտոկայանատեղիների արբանյակային լուսանկարները, արել են ուշագրավ եզրահանգում: Ըստ նրանց, Ուհանում, որը համարվում է կորոնավիրուսի «էպիկենտրոն», վարակը հնարավոր է տարածվել է ոչ թե 2019-ի նոյեմբերի վերջին, այլ դեռեւս օգոստոսին: Այդ եզրակացության հիմք է եղել այն, որ արբանյակային լուսանկարները արձանագրել են օգոստոսից սկսած կայանատեղիներում տրանսպորտի քանակի կտրուկ աճ, որը առավելագույնին է հասել արդեն դեկտեմբերին: Միեւնույն ժամանակ, ամերիկացի հետազոտողները արձանագրել են, որ չինական Baidu որոնողական համակարգում 2019 թվականի վերջին կտրուկ ավելացել են հազ, փորլուծություն բառերի որոնումները։ Բանն այն է, որ դրանք կորոնավիրուսի վարակվածության ախտանիշներից են: Հայտնի է, որ կորոնավիրուսի այսպես ասած պաշտոնական «մեկնարկը» 2019-ի նոյեմբերի վերջին օրերն են, թեեւ Միացյալ Նահանգներն ու աշխարհի մի շարք այլ երկրներ այդ կապակցությամբ կասկած ունեն, որ ամեն ինչ եղել է շատ ավելի վաղուց, եւ Չինաստանը պարզապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության օգնությամբ թաքցրել է վարակը աշխարհից, այդպիսով նպաստելով դրա համաշխարհային տարածմանը: Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է ադ առնչությամբ քննություն սկսելու մասին: Միաժամանակ, Թրամփը հայտարարեց, որ Նահանգները խզում է կապը ԱՀԿ հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ ընթացքում աչքի է ընկել վարակի վերաբերյալ հակասական հայտարարություններով: Մասնավորապես, դեռեւս 2020-ի սկզբին ԱՀԿ-ն հայտարարում էր, թե աշխարհում ոչ թե պանդեմիա է, այլ ինֆոդեմիա, որի դեմ պետք է պայքարել: Հետո ԱՀԿ ինքն էր սնուցում ինֆոդեմիան հակասական հորդորներով եւ հանձնարարականնորվ: ԱՄՆ կասկածներից ու մեղադրանքներից ԱՀԿ-ին պաշտպանում էին Չինաստանը, Ռուսաստանը: Ի դեպ, կան նաեւ կասկածներ, այդ թվում ռուսական փորձագիտական շրջանակներում, որ Ռուսաստանում էլ կորոնավիրուսի ճարակը եղել է շատ ավելի վաղ, քան մարտ-ապրիլը: Համենայն դեպս հարցեր են առաջ գալիս դեռեւս ամիսներ առաջ Նովոսիբիրսկում լաբորատորիայի վթարի եւ քաղաքում ատիպիկ թոքաբորբի տարածվածության վերաբերյալ: Ի դեպ, բավականին ինտենսիվ է Չինաստանի հետ հաղորդակցությունը հենց Նովոսիբիրսկից: Ավելին, հատկանշական է, որ արդեն համաշխարհային ճարակի շրջանում, երբ Չինաստանը հայտարարեց, թե հաղթահարել է վարակը, Պեկինը մտահոգություն էր հայտնել Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիների վերադարձի կապակցությամբ, նշելով, թե ավելի քան 100 հազար քաղաքացիներ կարող են իրենց հետ Նովոսիբիրսկից դարձյալ վարակ բերել Չինաստան: Եթե Ուհանում կորոնավիրուսը իսկապես եղել է ավելի վաղ՝ օգոստոսից սկսած, ապա դա կնշանակի, որ կորոնավիրուսը ավելի վաղ է տարածվել նաեւ աշխարհում: Ի դեպ, այդ առումով հետաքրքիր էր շաբաթներ առաջ ֆրանսիական կլինիկաներից մեկի հետազոտությունը: Թեստավորվել էին դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին այլ պատճառով հոսպիտալացված քաղաքացու տվյալներ, եւ արձանագրվել էր, որ դեռեւս 2019-ի դեկտեմբերին Ֆրանսիայի այդ քաղաքացու մոտ եղել է կորոնավիրուս, այսինքն դեռեւս այդ ժամանակ վարակը եղել է Եվրոպայում: 

Շարունակությունն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular