ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2 կանոն, որ ընդմիշտ կփոխեն ձեր անձնական կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Cluber.com.ua կայքը ներկայացրել է 2 կանոն, որոնք ընդմիշտ կփոխեն ձեր անձնական կյանքը։

1. Հարաբերությունները պետք է թեթև լինեն։ Հեշտ պետք է լինի հենց սկզբից։ Առաջին իսկ րոպեներից։ Ձեզ առավել հարմար է այն մարդը, ում հետ միանգամից կարծես տարիների ծանոթներ լինեք, քան այն մարդը, ում հետ պետք է տարիներով մերվել։ Տղան, ում հետ ծանոթությունից 15 րոպե անց պատրաստ եք առանձնանալ, առավել գերադասելի է նրանից, ում 7 տարի շարունակ առանց պատասխանի նամակներ եք գրել։

Աղջիկը, ով միանգամից ձեր նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում, գերադասելի է այն գեղեցկուհուց, ով աննվաճելի է, ում պետք է Բահամյան կղզիներ տանել։ Պարզութունը լավ է, բարդությունը՝ վատ։ Սա աքսիոմա է։ Այն ապացուցման կարիք չունի։ Պետք չէ հասնել որևէ մեկին, հարմարվել կամ վազել նրա ետևից։

Մեկ անգամ դա անելով՝ այդպես եք վարվելու ամեն անգամ, իսկ որպես պատասխան՝ տեսնելու եք միայն կամակոր, դժգոհ դեմք։ Եթե միանգամից չի սկսվում, ժամանակ մի ձգձգեք։ Նշանակում է՝ նա ձեզ համար չէ։

Բարդ հարաբերությունները լավ են միայն նրանց համար, ովքեր ձանձրանում են և ովքեր շատ ազատ ժամանակ ունեն, իսկ մնացած բոլորի համար սա պարզապես նյարդեր քայքայելու պատճառ է։ Հարաբերությունները, որոնց դեպքում դուք միայն պարում եք ուրիշի երաժշտության տակ, նվաստացնող են։ Վաղ թե ուշ ձեր համբերությունը կհատի։ Թույլ մի տվեք ձեզ ներքաշել բարդ հարաբերությունների մեջ։

2. Հարաբերությունները պետք է ուրախություն պարգևեն։ Այն պնդումը ևս ապացուցման կարիք չունի։ Հենց հարաբերությունները դադարում են ուրախություն պարգևել, պետք է դադարեցնել դրանք։

Մի ընտելացեք վիճաբանություններին, արցունքներին և սպասք կոտրելուն։ Դադարեցրեք երկար խոսակցությունները, փոխադարձ մեղադրանքները։

Դա ճանապարհ է դեպի դժոխք։ Հարաբերություններն անհրաժեշտ են ուրախության համար։ Մնացած բոլոր հարաբերությունները «երեխաների համար», «որովհետև բոլորն են այդպես ապրում», «սովորության համաձայն», «որովհետև առանց դրանց ավելի վատ է», պետք է պարզապես դադարեցնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular