ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավաճանությունը կլինի քաղաքական , թե այլ չունի ներում.Աշոտ Անդրեասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերգեյ Բագրատյանը մի քանի օր առաջ հայտարարեց իր անկախ պատգամավոր դառնալու մասին լուրը, իսկ այսօր արդեն, մի քանի օր անհետացած լինելուց հետո ուժ գտավ իր մեջ և խոսեց։
Դավաճանությունը կլինի քաղաքական , թե այլ չունի ներում։
Պարո՛ն Բագրատյան, լինելով Ձեզ հետ նույն քաղաքական թիմից, որպես ավագ կուսակից ընկեր, իմ հարգանքը Ձեր հանդեպ եղել է շատ մեծ։
Այդ հարգանքը այլևս չկա, այդ հարգանքը հավասարվել է զրոյի, քանի որ Ձեր քաղաքական անբարոյական քայլը ոչ մի արդարացում չունի։
Մեր համատեղ զրույցների և քննարկումների ժամանակ դուք անձամբ եք խոստովանել , որ խորհրդարանական ընտրություններին հանձն եք առել ստանալ ժողովրդի վստահության 7000 քվե։
Ըստ օդում կախված լուրերի, դուք ասել եք. <<Անբարոյականի վաստակ լինեմ, թե մանդատս չդնեմ, եթե այդքան ձայն չտան ինձ>>։
Կյանքը ցույց տվեց, որ դուք պարտվել եք ռեյտինգային ընտրակարգում , ստանալով ժողովրդի վստահության ընդհամենը 1000 քվե։
Հետևությունները թողնում եմ Ձեզ , թե դուք ինչ եք ասել և ինչ եք արել, սակայն չեմ կարող չանդրադառնալ Ձեր քաղաքական անբարոյական պահվածքին։
Բազմիցս խմբակցության նիստերի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հորդորել է Ձեզ ժողովրդից թալանած գումարը տանել և տալ հետ, որպեսզի հետագայում չկանգնեք քրեական պատասխանատվության առաջ, ԲՀԿ պատգամավորներն էլ մի մարդու նման պատրաստակամություն են հայտնել ցանկացած դժվար պահի լինել Ձեր կողքին։
Ի՞նչ արեցիք դուք։
Ցածր դասելով թե՛ կուսակիցներին, թե՛ Ձեր բարոյականությունը համաձայնության եկաք իշխանականների հետ դառնալու անկախ պատգամավոր, որպեսզի չդնեք Ձեր մանդատը և պատասխան չտաք օրենքի առաջ ժողովրդից թալանած գումարների համար։
Դուք հիմա հպարտ և խրոխտ խոսում եք , որ ԲՀԿ-ի և Ձեր գաղափարները եղել են տարբեր և որ իրավունք ունեք ժողովրդին ներկայացնել խորհրդարանում։
Իրականում , առաջին մասով ճիշտ եք, քանի որ մեր և ձեր գաղափարները տարբեր են, ԲՀԿ-ում դավաճանները տեղ չունեն, ԲՀԿ-ում մանդատը ինքնասիրությունից վեր դասողները տեղ չունեն, ԲՀԿ-ում ժողովրդին թալանողները տեղ չունեն, իսկ ժողովրդի մասով չարաչար սխալվում եք , քանի որ Ձեզ ժողովուրդը խորհրդարան չի բերել և դուք պարտվել եք։
Դուք պետք է դնեք Ձեր մանդատը և պատասխանատվություն կրեք ժողովրդի և օրենքի առաջ։
Ցավով եմ նշում այսքանը, սակայն Ձեր ոչ մի քայլ բարոյականության հետ չունի ոչ մի աղերս։

Ետ դարձի ճամփա չունեք, գոնե այս պահից օգտվեք բարոյական ճանապարհով շարժվելու Ձեր հնարավորությունից։
Լավ է ուշ , քան երբեք։

ֆեյսբուքյան իր էջում գրում է Աշոտ Անդրեասյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular