ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է ինձ Շրջակա միջավայրի նախարար նշանակելու հրամանագիրը:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին նման բարձր վստահության համար՝ վստահեցրել եմ, որ իմ ամբողջ ներուժը, ջանքն ու նվիրումը հետայսու ևս ներդնելու եմ՝ Հայաստանի Հանրապետությունում ունենալու ավելի երաշխավորված, ավելի պաշտպանված, գիտելիքահեն կառավարման և հանրության սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող շրջակա միջավայր:

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ շեշտել. որ հետհեղափոխական Հայաստանում այսօր ընթանում են խորքային բարեփոխումներ բացառապես կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում, իհարկե, շրջակա միջավայրի կառավարման ոլորտում, ինչն ուղղակիորեն ազդում է մեր հանրապետությունում կյանքի որակի վրա, և այն նշաձողը, որը սահմանվել է մինչ այժմ՝ շրջակա միջավայրի կառավարման, ընդերքօգտագործման և մյուս բաղադրիչների կառավարման ոլորտում, առկա հիմնախնդիրների լուծման կամ ավելի նորարար լուծումներ առաջադրելու գործում, պետք է հայտարարենք մեր մեկնարկային կետը, մեր պլան-մինիմումը և համատեղ ջանքով բոլոր սերունդների այս գերատեսչությունում խմբված հմտություններ, գիտելիքներ և փորձառություն ունեցող բոլոր գործիչների հետ համատեղ օր առաջ իրականացնենք Հայաստանում ավելի լավ կյանքի որակ ունենալու մղումը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular