ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիճակը բարդ է․ «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիճակը բարդ է: Երկար տարիներ Հայաստանի ամենակարևոր՝ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելուց հետո, բնականաբար, նա չի կարող պարզապես գնալ-նստել տանը և կանգնել Է գործունեությունը շարունակելու դժվար ընտրության առջև։

Դատելով մամուլում հայտնված արտահոսքերից, Օհանյանը ներկայում այնքան էլ մեծ ընտրություն չունի։ Մեկ ամիս առաջ, ըստ մամուլի հրապարակումների, նա կարող էր ընտրել ԱԱԽ նախագահի կամ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի պաշտոնների միջև։ Կարող էր նաև նշանակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Այս բոլոր առաջարկները, սակայն, Օհանյանը մերժել է։ Տևական ժամանակ մամուլը գրում է նաև Օհանյանի քաղաքական դաշտ տեղափոխվելու մասին։

Ասում են՝ նա ղեկավարելու է Վիկտոր Դալլաքյանի կուսակցությանը։ Դալլաքյանը երկու օր առաջ բավական երկիմաստ պատասխանեց այս հարցին՝ ավելի շատ ակնարկելով, որ նման բան միանգամայն հնարավոր է։ Սեյրան Օհանյանի նման կադրային զինվորականի դեպքում, կարծում ենք, ուժերը քաղաքական դաշտում փորձելը կարող է տխուր հետևանքներ ունենալ։

Ինքը՝ նախկին նախարարը, բազմիցս ասել է, որ մանկուց երազել է զինվորական դառնալ, սիրում է և մեծագույն հաճույք է ստանում իր մասնագիտությունից և աշխատանքից։ Բացի այդ, ոչ վաղ անցյալում հարցազրույցներից մեկում ասել էր, որ ապագայում իրեն որևէ կուսակցության մեջ չի պատկերացնում, իսկ եթե որևէ կուսակցության մեջ մտնի, դա կլինի ՀՀԿ-ն։

2010 թվականի այս հարցազրույցից հետո, իհարկե, շատ բան է փոխվել, մասնավորաբար վերջին երկու տարիներին Սեյրան Օհանյանի անունը հաճախ էր շոշափվում 2018 թվականի նախագահի իշխանական թեկնածուի կոնտեքստում։ Բայց արդյոք դա այնքան լուրջ հե՞տք է թողել բարձր կարգի զինվորականի վրա, որ որոշել է Վիկտոր Դալլաքյանի հետ քաղաքական ճանապարհ անցնել։ Վիկտոր Դալլաքյանը, մեղմ ասած այն գործիչը չէ, որի կողքին հայտնվելը շահեկան լինի ցանկացած մեկի համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular