ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան ընկերությունը ներողություն է խնդրել Ցեղասպանության վերաբերյալ ժխտողական բնույթի գրությունների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամերիկայի հայկական համագումարի ջանքերով «GEICO Skytypers» ընկերությունը ներողություն է խնդրել հայերից՝ Հայոց ցեղասպանության մասին Նյու Յորքի երկնքում ինքնաթիռներով ժխտողական բնույթի գրություններ ցուցադրելու համար:

Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է, որ Արսինե Կալուստյանի գլխավորությամբ ինֆորմացիոն արշավ է իրականացվել հանրահայտ «GEICO Sky typers» ընկերության դեմ՝ հիմք ընդունելով նախորդ շաբաթ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցադրված ժխտողական բնույթի արտահայտությունները:

Ամերիկյան ընկերությունն իր պաշտոնական կայքում ներողություն է խնդրել ամբողջ աշխարհի հայերից՝ ասելով, թե «ընկերության օդաչուները, ովքեր երկնքում գրություններ են պատկերել, ամբողջությամբ չեն հասկացել, թե ինչ բնույթի արշավ են իրականացնել»: Ընկերությունը հայտնել է, թե ցավալիորեն ավելի ուշ են հասկացել իրենց սխալը, որը, այնուամենայնիվ, տեղի է ունեցել: Արշավի պատվիրատուն, ըստ հայտարարության, «GEICO Skytypers»-ի թիմին չի ներկայացրել այդ շոուի իրական նպատակները՝ գաղտնի պահելով որոշ արտահայտությունների նշան ակությունը:

«Այս պաշտոնական հերքումը «GEICO Skytypers» ընկերության կողմից պետք է ոգեշնչի ամբողջ հայությանը, ովքեր պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականության դեմ: Կարծում ենք, որ սա իսկապես լավ օրինակ է հանրային գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների՝ ավելի զգույշ լինելու համար»: Թույլ չենք տա, որ ինչ-որ մեկը ժխտի Հայոց ցեղասպանությունը և խեղաթյուրի պատմությունը: Մենք այստեղ ենք: Մենք բազմամարդ են եւ մենք հիշում ենք: Պետք է նախքան այդօրինակ գովազդային արշավներըÕ կրթվել, ինքնակրթությամբ զբաղվել, որպեսզի այսօրինակ խնդիրներ չլինեն»,- ասել է Արսինե Կալուստյանը:

Ամերիկայի հայկական համագումար համաամերիկյան հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1972 թ.-ին: Կենտրոնը գտնվում է Վաշինգտոնում, գրասենյակներ ունի Լոս Անջելեսում և Երևանում: Կազմակերպությունը նպատակ ունի հանրային իրազեկում իրականացնել Հայաստանի, հայերի և Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերի վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular