ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանում կազմակերպած փարթիին մասնակցել է նաև ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ Սեւանի լողափերից մեկում երեկ տեղի է ունեցել բազմամարդ խնջույք, որը կազմակերպվել և իրականացվել է պարետատան կանոնների կոպիտ խախտումներով։ Ինքը՝ Հայկ Սարգսյանը դեռեւս չի մեկնաբանել կատարվածը։ Մինչդեռ մամուլում տեղեկություններ կան, որ լողափը պատկանում է պատգամավորին։ Տարածված լուսանկարներից մի քանիսում պարզ երեւում է, թե ինչպես է Սարգսյան Հայկը համակարգչով ինչ-որ բաներ ստուգում, ամենայն հավանականությամբ՝ օրվա «դախոդը»։ Իշխանական պատգամավորի մասնակցությամբ փարթիին անդրադարձել է Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, տալով ծիծաղելի պարզաբանում։ Ըստ Մակունցի՝ Սարգսյան Հայկը մի պահ է հայտնվել խրախճանքի վայրում և վերջ։ Իհարկե իշխանության ներկայացուցիչը չի մոռացել հայտնել, որ դիմակ չկրելու համար Սարգսյանը կտուգանվի։
«Խոսակցությունը շատ արագ է տևել, քանի որ ես շտապում էի ասուլիսի։ Նա ինձ տեղեկացրեց, որ որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ հանգստանում են նաև այլ քաղաքացիներ։ Նա նաև տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել՝ գտնվելով այդ վայրում, որը եղել է մարդաշատ՝ եղել է առանց դիմակի։ Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել և այդ պահին դիմակ չի կրել։ Որքանով տեղյակ եմ, նա իր գործողությունների համար պետք է արդեն տուգանված լինի՝ անկախ նրանից, որ դա եղել է անզգուշություն»,- նշել է Լիլիթ Մակունցը։ Իհարկե Մակունցը կարող էր նաեւ նշել, որ Սարգսյանը պարզապես մոլորվել էր Սևանում եւ լրիվ պատահականության զոհ է դարձել, հայտնվելով խնջույքի վայրում։

Սարգսյան Հայկից բացի իշխանական այլ ներկայացուցիչներ եւս մի պահ մտել են դեպքի վայր։ Մասնավորապես Սեւանի հով լողափին զովացել է նաեւ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, ով մարզպետությունը թողնելուց հետո նշանակվել էր  ՔՊ աշխատակազմի ղեկավար։
Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպից հետո: Փոխգնդապետի հարազատները պնդում են, որ նա ներկա է եղել միջադեպին եւ չի դադարեցրել ծեծկռտուքը: Զինվորականը դեռ պայքարում է կյանքի համար, իսկ Տրդատ Սարգսյանը իշխանական կայֆերի մեջ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular