ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի անհայրենիք ու անսեռ կոսմոպոլիտ ի զորու չի փոխել մեր Հայրենիքի ազգային զարգացման ուղին. Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Իմ շատ սիրելի ընկեր Հակոբյան,

Վստահ եմ ծանոթ եք Հայաստանի հեղափոխակարգ իշխանության վերջին որոշման հետ, որով Հայ գրականություն առարկայի 7-12 դասարանների ուսումնական ծրագրերից դուրս են մնացել Հայկական գրական, իրավական, պատմական, փիլիսոփայական, քաղաքական մտքի երկու տասնյակից ավելի քերթողահայրերի ստեղծագործությունները։

Լինելով իմ Հայ գրականության ուսուցչուհին, Դուք ինձ և իմ սերնդակիցներին ուսուցանել եք Մաշտոցի, Խորենացու, Քուչակի, Նարեկացու ուսմունքները, հանճարեղ ստեղծագործությունները, համաշխարհային նշանակության և կարևորության գլուխգործոցները։ Դուք մեզանից կերտել եք Հայ մարդ, դաստիարակել և կրթել եք որպես հայկական ինքնության շտեմարան՝ խնամքով և հետևողական ներդնելով մեր մեջ սեր, հավատ ու նվիրվածություն Հայի և Հայկականության նկատմամբ։ Միամիտ երեխաներից կերտել եք մարդու, ով սիրում է իր լեզուն, գրականությունը, պատմությունը, մշակույթը, ով հպարտանում է համաշխարհային քաղաքակրթության մեջ Հայկական մեծ և անուրանալի ներդրումով։

Բայց փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ, իրողությունները, արժեքներն ու իդեալները։ Եվ ստացվել է այնպես, որ այդ փոխված իրողությունների պայմաններում Դուք և Ձեր գործընկերներն այլևս կարևոր չեք, պահանջված ու արժևորված չեք, քանի որ փոխված իրողությունները այլևս անհամատեղելի են Մաշտոցի, Քուչակի, Նարեկացու, Մխիթար Գոշի, Սիամանթոյի, Ներսես Շնորհալու և այլ Հայ մեծերի հետ։
«Նոր Հայաստանում» Ձեր փոխարեն առավել պահանջված են Լանզարոտեյի կոնվենցիայի կիրարկման շրջանակներում վերապատրաստված ուսուցիչները, որոնք ընտրված են բացառապես այս «ժողովրդի սրտի» իշխանությունների կենարար ուժն ապահովող և «ժողովրդի սրտի վարչապետի» անձնական պաշտպանության ներքո գտնվող ոչ ավանդական սեռական և կրոնական կողմնորոշում ունեցող, թավշյա, ոչ բռնի ժողովրդական «հեղափոխություն» իրականացրած ՀՀ հպարտ քաղաքացիներից։

Ափսոսանքով ստիպված եմ արձանագրել, որ Դուք այլևս «հպարտ» չեք, քանի որ Դուք, լինելով իրական Հայ մարդ, ավանդական ընտանիքի մայր, Ձեր մեջ կրում եք իրական Հայկական արժեքաբանությունը, Քուչակի ու Նարեկացու հոգևոր ու փիլիսոփայական գոյաբանությունը, Գոշի ավանդական հայկական իրավունքի ու արդարադատության հիմունքները, Խորենացու պատմագիտական ժառանգությունը, ազատագրական ոգին։ Շարքը կարելի է շարունակել անվերջ։ Բայց շտապում եմ Ձեզ և Ձեր գործընկերներին տեղեկացնել, որ ոչ մի փոխված իրողություն ի զորու չէ ազդել իմ և հարյուր հազարավոր մեր հայրենակիցների ձեր նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա և դուք ինչպես եղել, այնպես էլ շարունակելու եք մնալ ամենաարժևորված, ամենագնահատված, ու ամենապահանջված մարդիկ մեր հասարակության համար, իմ երեխաների Հայ մարդ դառնալու դարբինները, և ոչ մի օտարերկրյա գործակալ, ոչ մի անհայրենիք ու անսեռ կոսմոպոլիտ ի զորու չի փոխել մեր Հայրենիքի ազգային զարգացման ու բնական էվոլյուցիայի անշեղ ուղին։

Ձեր հավերժ աշակերտ

ՀՀ քաղաքացի, Հայ մարդ Արթուր Ղազինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular