ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահի վերջին հարցազրույցը կարևոր ուղերձների լայն շրջանակ է պարունակում. Կորյուն Նահապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը համապարփակ է համարում ՀՀ Նախագահի՝ «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նահապետյանն ընդգծեց, որ Նախագահն այդ հարցազրույցի ընթացքում հստակ պատասխաններ է տվել բոլոր հարցերին:
«Այն ուղերձները, որոնք հնչել են, բավական լայն շրջանակ են ներառում: Ինչպես հայաստանյան հասարակությանը, այնպես էլ միջազգային հանրությանն ուղղված որոշակի շեշտադրումներ կային: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, այս քառօրյա պատերազմը պետք է լուրջ հետևությունների հանգեցնի մեզ»,- նշեց պատգամավորը:
Կորյուն Նահապետյանը խորհուրդ է տալիս հողեր զիջելու հետ կապված միանշանակ վերլուծություններ չանել՝ ընդգծելով, որ այդ մասով հանրապետության Նախագահի տված պատասխանները պետք է կապել նախորդ մասում հնչեցված մտքերի հետ, որոնք վերաբերում էին ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտությանը: «Խնդրում ենք՝ կոնտեքստից դուրս որևէ միտք մի առանձնացրեք և մի սևեռվեք այդ մտքի վրա»,- ասաց նա:
Կորյուն Նահապետյանը նաև վստահեցրեց, որ ՀՀ և ԼՂՀ իշխանությունների հայտարարություններում որևէ հակասություն չկա այսօր:
«Այո, մենք միշտ ասել ենք, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին, և 1994 թվականի հրադադարի համաձայնագրով Արցախն ուղղակիորեն հաստատաված է որպես կողմ: Առանց Արցախի ժողովրդի որոշման, որևէ մեկը նրանց փոխարեն չի կարող կարգավորման վերջնական որոշում կայացնել»,- եզրափակեց պատգամավորը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Բլումբերգ» գործակալությանը: Հարցազրույցի առանցքում ապրիլի առաջին օրերին արցախյան ճակատում ծավալված պատերազմական գործողություններն են եղել և դրանց հետևանքով ԼՂ հակամարտության շուրջ նոր իրողությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular