ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական լավագույն գինիները՝ «Կովկաս գինու փառատոնում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն մասին, որ գինեգործության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, խոսվում է հենց Աստվածաշնչում:

Մարդկությունը բացահայտել է գինու համը այն ժամանակ, երբ ջրհեղեղից հետո Նոյ նահապետը Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Հայաստանում գինեգործության զարգացած մասին գրել են նաև հույն պատմիչներ Հերոդոտոսը և Ստրաբոնը:

Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ: Մի բան է, երբ հայտնաբերում են նույնիսկ հնագույն խաղողի ածխացած կորիզ, բայց բոլորովին այլ բան է, երբ գտնվում է մի ամբողջ գործարան՝ իր սարքավորումներով պահպանված: Արենիի քարանձավում հայտնաբերված արտադրամասը մոտ 6100 տարվա վաղեմություն ունի:

Փաստերն, ինչ խոսք, վկայում են գինեգործության առաջացման հայկական արմատների մասին: Սակայն, պարզվում է, մեր հարևանները հավակնում են գինու հայրենիք համարել Վրաստանը: Մրցակցությունը շատ մեծ է այս ասպարեզում: Հայկական գինիներն, իրոք, կարիք ունեն ավելի շատ ներկայանալի դառնալու, տարածվելու և գովազդվելու: Չէ՞ որ Հայաստանում արտադրվող գինիները, շնորհիվ խաղողի յուրահատուկ տեսակների, իրենց որակով չեն զիջում, վրացականին, որոշները նույնիսկ գերազանցում են:
Հայկական գինիների արտադրողների համար մեծ հնարավորություն է ստեղծվել լրացնել այս բացը:

«Կովկաս» պանդոկն իր հյուրընկալ դռներն է բացում հայկական գինիներ արտադրող ընկերությունների համար: Հոկտեմբերի 14-ին այստեղ անցկացվելու է «Կովկաս գինու փառատոն»: Հայկական գինիների ընտրանին ներկայացվելու է մեկ վայրում: Ցուցադրվելու են տեղական արտադրողների լավագույն առաջարկները: «Կովկաս գինու փառատոնին» հրավիրված են բազմաթիվ հյուրեր՝ դեսպաններ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, լրագրողներ: Մուտքն ազատ է լինելու բոլոր ցանկացողների և գինու համը գնահատողների համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular