ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռու մարզի բնակիչը ձերբակալվել է՝ մոր սպանության կասկածանքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քննչական կոմիտեի տեղեկատվության բաժնի հաղորդմամբ՝ 2020 թ. հուլիսի 19-ին՝ ժամը 21:05-ին, Լոռու մարզի բնակչուհուց ահազանգ է ստացվել է այն մասին, որ չի կարողանում կապ հաստատել Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասում բնակվող մոր հետ:

Ահազանգին անմիջապես արձագանքել են օպերատիվ խումբը և ԱԻՆ աշխատակիցները, որոնք մուտք են գործել բնակարան, որտեղ հայտնաբերել են նույն բնակարանի 58-ամյա բնակչին, իսկ բնակարանի տարբեր հատվածներում՝ արնանման հետքեր:

Նախնական տվյալներով՝ 2020 թ. հուլիսի 17-ին` ժամը 17:00-ի սահմաններում, 58-ամյա տղամարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը գտնվող կենցաղային գործիքներով, հարվածներ է հասցրել 87-ամյա մոր մարմնի տարբեր հատվածներին` սպանելով նրան, ապա մասնատել և պոլիէթիլենային փաթեթներով մարմնի մասերը տեղափոխել է նույն թաղամասում գտնվող աղբարկղ և փորձել այրել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացնում է քննչական խումբը:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Առերևույթ հանցագործություն կատարած անձի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առերևույթ հանցագործության գործիքներ հանդիսացած կացին, սղոց, մուրճ, նավթամթերքներ և գորգ՝ արնանման հետքերով:

Պարզվել է, որ 58-ամյա տղամարդը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում՝ մնացորդային շիզոֆրենիա ախտորոշմամբ։

2020 թ. հուլիսի 20-ին վերջինս ձերբակալվել է՝ մորն սպանելու կասկածանքով:

2020 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 09:30-ին, Լոռու մարզի Արջուտ համայնքում գտնվող աղբավայրում իրականացված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 87-ամյա կնոջ դիակի մասերը՝ կիսայրված վիճակում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular