Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 35254 է, մահվան դեպքերինը՝ 877
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում հուլիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 273 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 35254-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 662 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Հուլիսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 215 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 877-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 704 է, ընդհանուր առողջացածներինը՝ 24206, փաստացի բուժվողներինը՝ 10171 (մեկ օրում նվազել է 449-ով): Մեկ օրում թեստավորվել է 1072 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 148180 քաղաքացի: