ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ Երեւանյան նիստի ինտրիգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաղը Երեւանում աշխատանքներն է սկսելու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը: Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ՀԱԽ նիստին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մյուս նախագահների ժամանման մասին տեղեկատվություն դեռ չկա, թեեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը պարտադիր է, որովհետեւ գագաթնաժողովում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից անցնելու է Բելառուսին:

Հայտնի է նաեւ, որ մրսածության պատճառով չեղարկվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի այցը ՀՀ, եւ նրան գագաթնաժողովում կներկայացնի իր երկրի վարչապետը: Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ից արդեն վերադարձել է եւ նիստին, բնականաբար, ներկա կլինի: Մնում են Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահները, ովքեր գագաթնաժողովը բաց թողնելու լուրջ պատճառներ կարծես թե չունեն:

Նշենք, որ երեւանյան գագաթնաժողովը մի շարք ինտրիգներ է պարունակում` սկսած ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածությունից, մինչեւ աշխարհաքաղաքական թեմաներ: Հայաստանի համար ամենակարեւորը, սակայն, հետեւյալն է` արդյոք գագաթնաժողովի արդյունքներով նախագահների հայտարարությունը կանդրադառնա՞ ապրիլյան պատերազմին եւ կոնկրետ ի՞նչ բովանդակություն կունենա այդ անդրադարձը: ՀԱՊԿ ՀԱԽ վերջին նիստը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 21-ին, որտեղ Սերժ Սարգսյանը սենսացիոն ելույթ ունեցավ՝ կազմակերպության անդամ պետություններին մեղադրելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ռազմական գործողություններին համարժեք պատասխան չտալու համար:

Դա այն բանից հետո էր, երբ թուրքական զինված ուժերը ոչնչացրել էին ռուսական ՍՈՒ-24 գրոհային ուղղաթիռը, ինչը լուրջ հարված էր Ռուսաստանի համար: Սրանից մեկ տարի առաջ ադրբեջանական զինված ուժերը խոցել էին զորավարժությունների մասնակցող հայկական մեկ ուղղաթիռ, ինչի առիթով ՀԱՊԿ ՀԱԽ 2014 թվականի ամփոփիչ հայտարարության մեջ զետեղվել էր ղարաբաղյան խնդրին նվիրված չափազանց նուրբ մի պարբերություն:

Հայտարարության մեջ ասվում էր, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները համարում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, կարեւորում են խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա աշխատանքների եզրափակումը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ եւ միջազգային իրավունքի եւ նորմերի հիման վրա:Նախագահները հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Ահա սա էր ՀԱՊԿ-ի արձագանքը խաղաղ պայմաններում հայկական ուղղաթիռի կործանմանը:

Ու թեեւ 2015 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը բաց տեքստով հիշեցրեց այս ամենը, նախագահների ամփոփիչ հայտարարության մեջ ղարաբաղյան հիմնահարցն այդպես էլ տեղ չգտավ, չնայած այն բանին, որ տարվա ընթացքում Ադրբեջանը պարբերաբար դիվերսիոն գործողություններ էր իրականացնում եւ հրադադարի ռեժիմը խախտում էր արդեն ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ:

Ապրիլյան պատերազմից հետո, սակայն, ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները չեն կարող խուսափել ադրբեջանական ագրեսիան դատապարտող կոնկրետ հասցեական հայտարարությունից: Համենայնդեպս, Նազարբաեւի մրսածությունը հուշում է, որ նախագահների եզրափակիչ հայտարարության մեջ չորսօրյա պատերազմին նվիրված ծանրակշիռ պարբերություն է լինելու: Ալիեւի բարեկամին թերեւս չի հաջողվել կանխել կամ մեղմել դրա բովանդակությունը, եւ որպեսզի գոնե չստորագրի նման տեքստի տակ, ստիպված է եղել հիվանդանալ:

Գագաթնաժողովի հաջորդ ինտրիգը ՀԱՊԿ 2025 թվականի Հավաքական անվտանգության ռազմավարության շուրջ է: Սպասվում է որ ռազմավարությունը պետք է հաստատվի նախագահների կողմից: Մի քանի ամիս առաջ, երբ փաստաթուղթը քննարկվում էր ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ԶԼՄ-ներին հայտնեց, որ այնտեղ «ամրագրվելու է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է»: Նման արձանագրությունն, իհարկե, բավական բարդ իրավիճակի մեջ կդնի ՀԱՊԿ անդամ այն երկրներին, որոնք ջերմ հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում`Հայաստանին:

Ավելի հավանական է, սակայն, որ Վասիլեւի նշած հատվածը Արեւմուտքի հետ Վլադիմիր Պուտինի լարված հարաբերությունների զայրույթի պիկին է ծնվել, բայց ավելի սթափ վիճակում եւ քննարկումների արդյունքում չեղարկվել է: Սեպտեմբերին արդեն Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք էր հայտնում, որ «Կազմակերպությանը հարկավոր է ոչ միայն աջակցել, այլեւ առանց որեւէ մեկին սպառնալու (կամ սպառնալիք հայտարարելու,-Ա.Հ.) ապահովել դրա վերելքը, դարձնել այն հարգված եւ ուժեղ կառույց»:

Բավական ինտրիգային է նաեւ այն հարցը, թե պետությունների ղեկավարները ում թեկնածությունն են հաստատելու ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ռուսական ԶԼՄ-ների աղբյուրներով՝ դա պետք է լիներ Սեյրան Օհանյանը, որը, սակայն, հայտարարեց, որ եթե նույնիսկ նման առաջարկ լինի, ինքը կհրաժարվի: Նոր անուններ ռուսական աղբյուրները չեն հաղորդել:

Նյութի աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular