ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող կուսակցությունը չկարողացավ իր շարքերից ընտրել նոր վարչապետին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտը կարծես բաժանված է միմյանց հետ կապ չունեցող երկու զուգահեռ իրականությունների մեջ։ Մի կողմից՝ երկրում փոխվում է վարչապետ, որը համենայն դեպս արտաքուստ կտրուկ կադրային քաղաքականություն է իրականացնում և ազատվում այնպիսի օդիոզ պաշտոնյաներից, ինչպիսին էր Սյունիքի մարզպետը։ Բովանդակային առումով, անշուշտ, երաշխիքները մեծ չեն, որ նման կադրային քաղաքականությունը կարող է որակական ու բովանդակային փոփոխություններ բերել վարչակարգի գործունեության տրամաբանության մեջ, քանի որ Հայաստանը շարունակում է մնալ շատ փոքր օղակի կողմից ղեկավարվող կիսաավտորիտար համակագի մեջ։

Չնայած սրան՝ վերջին շրջանում նոր վարչապետի վարքագիծը որոշակի թարմություն և երբեմն էլ դրական տեղաշարժի հույսեր է արթնացրել առնվազն հասարակության որոշ հատվածների մոտ։ Անշուշտ, քաղաքական իրողությունների մասին դատելիս այնքան էլ տեղին չեն հույս, ոգևորություն կամ խանդավառություն ձևակերպումնները, սակայն հենց դրականի նկատմամբ որոշակի հույսերից է ծնվում իշխանության նկատմամբ հասարակական վստահությունը։ Վերջինիս պակասն ի դեպ զգալի էր հայաստանյան բոլոր իշխանությունների, ընդդիմության ու քաղաքական գործընթացների նկատմամբ։ Այս իրավիճակում թեկուզ փոքր բեկումն ինքնին բերում է հասարակական-քաղաքական իրականության որակական փոփոխության։

Սակայն, ինչպես տեսանք ՏԻՄ ընտրություններում և վերջին օրերի իրադարձություններում, վարչակարգը հերթական անգամ ասպարեզ է իջեցնում տարատեսակ ժամկետանց քաղաքական գործիչների ու կուսակցությունների, որոնց հիմնական գործառույթը հասարակական ապակողմնորոշումն է, քաղաքական խարդավանքն ու առևտուրը։ Նմանատիպ քաղաքական ուժերն ու գործիչները որոշակի ռեսուրսների հաշվին կարողանում են իրենց շուրջ մոբիլիզացնել հասարակական ինչ-ինչ խմբերի, ինչպես նաև բեկել ընդդիմադիր տրամադրությունների բևեռացման գործընթացը։ Նմանատիպ ուժերի ու անհատների գործունեությունը շատ մեծ դժվարությամբ կարող ենք համարել քաղաքական, սակայն այդ գործունեության հետևանքները միանշանակ քաղաքական են և բխում են վարչակարգի շահերից՝ երկրում ընթացող քաղաքական անցուդարձերը պահելով վարչակարգի կանխատեսելիության սահմաններում։

Նման իրականության արդյունքը հերթական անգամ դառնում է այն, որ Հայաստանը դեպի 2017-ի խորհրդարանական ընտրություններ և խորհրդարանական համակարգ գնում է այսպես կոչված ֆեյք կուսակցություններով ու գործիչներով, հեղհեղուկ քաղաքական դաշտով զուտ իրավիճակային քաղաքական օրակարգերով։ Այստեղ պետք է շեշտել, որ նման պայմանները, չնայած շատ ավելի ծանր հարված են հասցնում մաքուր և հրապարակային քաղաքականության հայեցակարգերի ձևավորմանը, միևնույն ժամանակ, հստակ վտանգներ են պարունակում նաև վարչակարգի համար, քանի որ վերջինս նույնպես սպառում է իր ներուժն ու ռեսուրսները և լճանում։ Թերևս նաև հենց այս լճացումն էր պատճառը, որ իշխող կուսակցությունը չկարողացավ իր շարքերից ընտրել նոր վարչապետին։ Սակայն սա արդեն այլ դիտարկման թեմա է։

Աղասի Մարգարյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular