ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պատրաստ է վաղվա պատերազմին. առաջին հաղթանակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2016-ի ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես ավելի ուշ պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը շրջանառության մեջ դրեց կարեւոր մի բանաձեւ՝ պատրաստվել վաղվա պատերազմին: Դրա էությունն այն էր, որ ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունների միջավայրում, երբ տեխնոլոգիական հեղափոխությունը կրում է անընդհատ բնույթ, այդ թվում ռազմարդյունաբերության բնագավառում, պաշտպանունակության հուսալի մակարդակը պահանջում է պատրաստ լինել ոչ թե այսօրվա, այլ վաղվա մարտահրավերներին, լինել մի քանի քայլ կամ առնվազն մեկ քայլ առաջ, ապահովել գոնե փոփոխությունների համարժեք դինամիկա:

Դա նաեւ ինչ-որ առումով խոստովանություն էր քառօրյայի դասից, որ մինչ այդ Հայաստանը պատրաստվում էր «օրվա պատերազմին», ինչը բավարար չէր հակառակորդին անհրաժեշտ օպերատիվությամբ համարժեք պատասխան տալու համար, թեեւ անգամ այդ պայմաններում հայկական բանակն իհարկե լուծեց գլխավոր խնդիրը՝ ապահովեց հարձակում սկսած Բաքվի ռազմա-քաղաքական ձախողում:

Այդ իմաստով, Տավուշում տեղի ունեցած ռազմագործողությունը, ադրբեջանական հերթական սադրանքին Հայաստանի զինված ուժերի հասցրած ասիմետիկ հարվածը իր թե ռազմավարական բովանդակությամբ, թե ռազմա-տեխնիկական բնույթով վկայեց, որ Հայաստանը պատրաստ է այլեւս «վաղվա պատերազմին», ըստ այդմ խնդիրն այդ դինամիկան պահելն ու առավել արագացնելու նախադրյալներ ձեւավորելն է:

Ինչպես հայտնի է, հայկական արդիականացում անցած հակաօդային պաշտպանության զենիթային համակարգերը արձանագրել են անօդաչուների դեմ պայքարի բարձր արդյունավետություն: Միեւնույն ժամանակ, բարձր արդյունավետությամբ կիրառվել են հայկական արտադրության հարվածային անօդաչուները:

Դրա հետ մեկտեղ, առանձնահատուկ է խնդրի ոչ միայն ռազմա-տեխնիկական, տեխնոլոգիական, ինչպես նաեւ մարտական գործողությունների մշակման ու իրագործման բարձր մակարդակը, ինչը թերեւս թույլ է տվել լուծել գերռազմավարական խնդիր մարդուժի շատ քիչ կորստով: Թեեւ, անկասկած հայակական զինուժի ցանկացած, գեթ մեկ զինծառայողի կյանքը գերագույն արժեք է:

Առանցքային է նաեւ այն, որ ադրբեջանական սադրանքին ի պատասխան, հայկական զինուժը գործել է ռազմավարական ասիմետրիայի տրամաբանությամբ, սադրանքը օգտագործելով ոչ միայն իբրեւ լոկ պատժելու առիթ, այլ ռազմավարական գերակայության հասնելու, հենց «վաղվա պատերազմի» տրամաբանության շրջանակում: Այդ իմաստով, Հայաստանն արձանագրել է «վաղվա պատերազմի» առաջին հաղթանակը, որն անշուշտ պետք է լինի ոչ թե հանգստացնող եւ թմրեցնող, այլ պարտավորեցնող՝ հակառակորդին հետագայում էլ որեւէ «ռեւանշի» հնարավորություն թույլ չտալու տեսանկյունից: Հայաստանի համար խաղաղության գրավականը լինելու է հենց «վաղվա պատերազմին» միշտ պատրաստ գտնվելը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular