ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միասնություն» շարժումը հայաստանյան քաղաքական քարտեզը վերաձևավորման կենթարկի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Չորրորդ իշխանություն»-ն այսօրվա համարում գրում է.

«ՉԻ» տեղեկություններով «Միասնություն» ազգային համաձայնության շարժում անունով նոր ուժ է առաջիկայում հայտնվելու դաշտում: Չնայած անվան մեջ շարժում բառի առկայությանը, մեր տեղեկություններով, այս ուժն առաջիկայում միավորելու է տարբեր կուսակցությունների՝ դառնալով դաշինք, ապա գրանցվելու է որպես կուսակցություն:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ շարժման շարքերում հասարակական լայն շրջանակների հայտնի անունները գերակշռող չեն: Բանն այն է, որ շարժման (կուսակցության) կորիզը նոր սերնդի դեմքեր են, որոնք, ըստ էության, որոշել են քաղաքական հայտ ներկայացնել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Շարժման նախաձեռնողն ու ղեկավարը Արման Վարդանյանն է, ով Գագիկ Բեգլարյանի՝ Երևանի քաղաքապետ եղած տարիներին գլխավորել է ամենամեծ խմբակցություններից մեկը: Վարդանյանը, սակայն, Բեգլարյանի հետ տարաձայնությունների արդյունքում՝ լքեց խմբակցության ղեկավարի պաշտոնը: Հիմա վերջինս որոշել է վերստին զբաղվել ակտիվ քաղաքականությամբ՝ մեկ կուսակցության շարքերում համախմբելով այն երիտասարդներին, որոնք իրենց պատկերացումներն ունեն Հայաստանի ապագայի մասին և որոնց չի բավարարում այսօր երկրում ստեղծված մթնոլորտը:

«ՉԻ» տեղեկություններով՝ այս պահին երիտասարդներն աշխատում են ծրագրի վրա: Ի դեպ՝ շարժումը, բացի իր համախոհների հավաքագրման ակտիվ գործընթացից, գրասենյակներ է հիմնադրել հանրապետության խոշոր քաղաքներում: Խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, կես տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, և արդեն խաղացողների շարքերում՝ նոր ուժեր են հայտնվում: Այս դեպքում ոչ թե հին, այլ` նոր անուններով ու դեմքերով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular