ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես իմ ռուս գործընկերների հետ կփորձեմ նոր գործողություններ իրականացնել` ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում խորհրդարանական աջակցություն ստանալ համար. Կորյուն Նահապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Orer.am-ը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ զրուցեց ՌԴ-ի հետ ՀՀ-ի ռազմատեխնիկական համագործակցության իրականացման, այլ երկրների հետ համագործակցության ու ՀՀ սպառազինության ընդլայնման, ինչպես նաեւ երկրում տիրող անվտանգության հարցերի շուրջ:

«Ռուսական կողմը համաձայնագիրը վավերացրել է փետրվար ամսին, որով նախատեսված որոշակի ժամկետներ կան, որոնց մի մասն արդեն լրացել է ու մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում սպառազինության միջոցները, որոնք նախատեսված են տվյալ համաձայնագրով, կհատկացվեն Հայաստանին: Այս համատեքստում պետք է ասեմ, որ մենք դեռ անելիքներ ունենք ու մոտ ժամանակներս ռուս գործընկերների հետ կփորձենք նոր քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք խորհրդարանական աջակցություն ցուցաբերել ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում»,- ասաց Կ.Նահապետյանը:
Անդրադառնալով նաեւ այլ երկրների հետ համագործակցությանն ու նոր ռազմատեխնիկայի ձեռքբերմանը՝ հանձնաժողովի նախագահը նշեց. «Դրա համար անհրաժեշտ են նոր միջոցներ: Պետք է հասկանալ, որ ՌԴ-ի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցության իրականացման հարցում ունենք որոշակի արտոնություններ, եթե կարողանանք նույնը ակնկալել այլ պետություններից, բնական է, կընդլայնենք մեր համագործակցությունը նաև այդ ուղղություններով:
Մենք չենք ասում, որ սպառազինության ընդլայնման միակ ճանապարհը դա է: Պետք է նշեմ, որ մենք ունենք ռազմական բնագավառում համագործակցություն տարբեր պետությունների հետ ու կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական մեր հանձնաժողովի քննարկումների ընթացքում կանդրադառնանք նաեւ Ձեր նշած խնդրին»:
Դիտարկմանը, թե, ելնելով օրեցօր նոր փուլ մտնող զարգացումներից ու սահմանային լարվածությունից, արդյոք հարկավոր չէ փակ խորհրդակցություններն ավելի հաճախակի դարձնել՝ առավել արդյունավետ ու համակարգված աշխատանքներ իրականացնելու համար, պատգամավորը պատասխանեց, որ փակ խորհրդակցության հաճախակի դառնալը պետք է ինքնանպատակ չլինի:
«Ես չէի ցանկանա, որ մենք վտանգենք պաշտպանության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից իրենց օպերատիվ գործառույթների իրականացումը: Չեմ կարծում, որ համապատասխան պաշտոնատար անձանց հաճախակի Ազգային ժողով բերելով մենք մեր խնդիրներին լուծումներ կտանք, քանի որ ունենք աշխատանքային տարբեր ձևաչափեր:
Մեր հանձնաժողովում մայիսի 6-ին նիստ է տեղի ունենալու, որի օրակարգը վերջնական ճշգրտման կարիք ունի, սակայն հավանական է, որ այդ նիստի ընթացքում քննարկում կունենանք իրավիճակի հետ կապված ու ըստ անհրաժեշտության կհրավիրենք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարին:
Դրանից մի փոքր ուշ քննարկելու ենք բյուջեի կատարման հաշվետվությունը ու բնական է, որ պաշտպանության ոլորտի բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ պաշտպանության նախարարը նույնպես մասնակցելու է ու ներկայացնելու կատարողականը, գնահատվելու է դրա արդյունավետությունը: Հանձնաժողովի բոլոր անդամներն ու պատգամավորները կարող են մասնակցել, իրենց մտահոգությունները բարձրացնել ու առաջարկությունները ներկայացնել: Այդ քննարկման արդյունքում մենք կունենանք դիրքորոշում, հանձնաժողովը կհրապարակի իր եզրակացությունը»,- ասաց Կորյուն Նահապետյանը:
Անդրադառնալով երկրի ներսում անվտանգության կայունությանն ու ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող անձանց հայտարարություններին՝ պարոն Նահապետյանը նշեց. «Շատ կարեւոր է, որ անվտանգության, երկրի պաշտպանության գնահատումն ու արժևորումը ոչ թե քննարկվի այն ժամանակ, երբ տեղի է ունենում իրավիճակի սրացում կամ ստեղծվում է պատերազմական իրավիճակ, այլ համեմատաբար խաղաղ ժամանակ պետք է կարողանանք կանխատեսումներ անել, բյուջետային ճիշտ պլանավորում իրականացնել՝ լուծելու մեր երկրի առջև ծառացած անվտանգության խնդիրները:
Կցանկանայի, որ բոլոր պատգամավորներն այդ հարցում լինեն իրապես անկեղծ ու իրենց մտահոգությունները ձեւակերպեն կոնկրետ առաջարկություններով, երբ քննարկում ենք բյուջեի նախագիծ: 2012 թվականից կոչ եմ անում իմ գործընկերներին լինել ավելի զգոն և ուշադիր այս հարցերի քննարկման նկատմամբ:
Հիմա իրավիճակ է փոխվել ու այս իրավիճակով պայմանավորված՝ առանձին դեպքերով նաեւ պետք է հասկանանք, որ եթե խոսում էինք միասնականության մասին, ապա, պետք է հետևողականություն ցուցաբերենք այս հարցում:


Սոսե Չանդոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular