ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, իրենց ձեռնտու դիրքեր գրավել. Վաղարշակ Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հուլիսի 13-ի իր ելույթում բացահայտեց Ադրբեջանի նպատակները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասաց  պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նա նշեց, որ 2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ եւս նա բացահայտեց Ադրբեջանի ռազմավարությունը:

«Կարեւոր չէ, թե ով է առաջին սկսելը, կարեւորն այն է, թե ինչի է տեղի ունենում: Ինչպե՞ս կարող է, որ 10 մլն-անոց Ադրբեջանը, որը ունի հզոր նավթային պաշարներ, հզոր զինված ուժեր, թույլ տա, որ Ադրբեջանի 20 տոկոսը լինի օկուպացված: Սրանից մենք պետք է եզրակացնենք, որ Ադրբեջանն այսօր  իր առջեւ դրել է խնդիր ոչ թե հարցը լուծել բանակցային գործընթացով, այլ գնալ ռազմական ճանապարհով»,- ասաց  նա:

Նախկին նախարարը նշում  է, որ եթե հետեւենք Ադրբեջանի վերջին եւ նույնիսկ մեկ տարվա հայտարարություններին, ապա կհասկանանք, որ դա իրենց մոտ Ղարաբաղի հարցի լուծման ռազմավարությունն է. «Իլհամ Ալիեւն ասում է հետեւյալը, որ այսօր միջազգային հարաբերություններում առաջին տեղում է ուժի գործոնը, այնուհետեւ ավելացնում, որ ոչ միայն Զանգեզուրը եւ Երեւանն է Ադրբեջանինը, հունիսի 3-ին զորամասի բացմանը հայտարարում է, որ Հայաստանի այսօրվա տարածքը հին պատմական Ադրբեջանի տարածքն է: Խոսքը Ղարաբաղի  մասին չէ, այլ ողջ Հայաստանի մասին»:

Վաղարշակ Հարությունյանը հիշեցնում է նաեւ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի հայտարարությունը, որում ասվել է, որ իրենք   ի վիճակի են Նախիջեւանից խփել Երեւանին եւ պաշտպանում է նույն միտքը: «Պաշտպանության նախարարը հունիսի 26-ին եւս ասում է նույնը՝ մենք չենք հանդուրժելու եւ գնալու ենք ռազմական ճանապարհով: Եթե սա ամփոփենք, հասկանալի է դառնում թե ինչու է Ադրբեջանը գնում այսպիսի քայլերի: Սա Ադրբեջանի ռազմավարությունն է՝ խուսափել բանակցային գործընթացից եւ հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- նշեց նա:

Վաղարշակ Հարությունյանի կարծում է, որ  Ադրբեջանը խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, ընդունել այնպիսի դիրքեր, որն իրենց տալիս է առավելություն:

«Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ուժեղացնում են իրենց բանակը եւ ժամանակ առ ժամանակ հասնում են հաջողությունների, օրինակ բերելով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմը, երբ տարածքներ են վերցրել եւ որդեգրել են պատերազմ սկսելու քաղաքականությունը»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Նախկին նախարարն ասում է, որ Ադրբեջանը սխալ է գնահատում իրավիճակը, նա  հույս ունի, որ տարածքով մեծ է, ունի ռեսուրսներ, բնակչությունն է մեծ եւ համարում  է, որ բավարար է, որպեսզի գնա հաղթանակի եւ գնում է սրացումների. իրավիճակը ճիշտ չի գնահատել:

«Տարածաշրջանում Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական բալանսը ի օգուտ Ադրբեջանի չէ, եթե նա սկսի պատերազմ, ապա պարտվելու է, որովհետեւ մենք ունենք այնպիսի միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի ողջ տնտեսական ներուժը: Իրենք դա լավ պատկերացնում են, սակայն ցույց են տալիս, որ այդպես չէ»,-ասաց նա:

Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ սահմանում լարված իրադրության պայմաններում մեր բանակը եւ գլխավոր շտաբը գործել են շատ հստակ եւ գրագետ եւ պարտադրել են հակառակորդին լռել եւ ունենալ կորուստներ: «Բայց նաեւ պետք է գնահատել, որ հայկական կողմը զուսպ է եղել, որ չանցնի այն չափը, որը կբերի լայնածավալ պատերազմի, ինչը Ադրբեջանը չի զգում»:

Խոսելով նաեւ  միջազգային կառույցների հայտարարություններին մասին՝ Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ պետք է լավ պատկերացնենք, որ միջազգային կառույցները, կամ պետությունները հայտարարություններ անելիս՝ պետք է ունենան փաստաթղթեր եւ հիմնավորումներ, իսկ զինադադարի խախտման պարագայում, երբ չկան վերահսկման մեխանիզմներ, ապա կոչ են անում երկու կողմին.

«Բոլորը գիտակցումն են, որ մեզ պատերազմ պետք չէ, մենք ցանկանում ենք հարցը լուծել բանակցային ճանապարհով, բայց չենք խուսափում պատերազմից, եթե դա իրենք փորձեն իրականացնել»,- հավելեց  Վաղարշակ Հարությունյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular