Աշխարհի երկրների անվտանգության վարկանիշում Հայաստանը 38-րդն է. Համաշխարհային տնտեսական ֆորում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀամաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները կազմել են աշխարհի ամենաանվտագ երկրների վարկանիշը։
141 երկրների շարքում Հայաստանը 38-րդն է։
Հարևաններից Վրաստանը՝ 32-րդ, Ադրբեջանը՝ 36-րդ, Իրանը՝ 96-րդ, Թուրքիան՝ 121-րդ հորիզոնականներում են։ Նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի անվտանգ են, քան Միացյալ թագավորությունը, որը 63-րդ տեղում է։ ԱՄՆ-ը 73-րդ, իսկ Ռուսաստանը՝ 126-րդ տեղում են։
Վարկանիշն առաջնորդել է Ֆինլանդիան։
Երկրորդ տեղում Կատարն է, եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն, չորրորդ և հինգերորդ տեղերը բաժին են ընկել համապատասխանաբար Իսլանդիային և Ավստրիային։
Առաջին տասնյակում ներառված են նաև Լյուքսեմբուրգը, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Օմանն ու Պորտուգալիան։ Ռուսաստանը վարկանիշում զբաղեցնում է 126-րդ հորիզնոկանաը։ Վարկանիշի վերջին հորիզոնականում Նիգերիան է։
Վարկանիշի կազմման ժամանակ հաշվի են առնվել այպիսի չափորոշիչներ ինչպիսիք են իրավիճակը՝ կապված երկրում հանցավրության հետ, բնակչության վստահության մակարդակն իրավապահ մարմինների նկատմամբ, քաղաքացիներին պաշտպանելու իրավապահներրի ունակությունը և այլն։