ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դրությունը արդյունավետ չէ, այն ձեռք է տալիս միայն իշխանությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանի կարծիքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը օգտագործվում է վիճահարույց օրակարգերի ընդունման համար:

ԼՈՒՐԵՐ.com- ի հետ զրույցում Ավետիք Չալաբյանն ասաց, որ արտակարգ դրությունն անհրաժեշտ էր միայն կոնկրետ բնակավայրերի մեկուսացման համար, որը հիմա արդեն անարդյունավետ կլինի. «Ներկայումս համավարակի տարածումը վաղուց դուրս է եկել առանձին բնակավայրերի շրջանակներից, ուստի կոնկրետ բնակայրերի մեկուսացումը արդեն շոշափելի արդյունք չի կարող տալ։ Համենայն դեպս, չեմ տեսնում, թե ինչպես է Կառավարությունը անցած չորս շաբաթվա ընթացքում օգտվել ԱԴ իրավական կարգավիճակից՝ համավարակի տարածման դեմ պայքարելու նպատակով »,- ասաց Ավետիք Չալաբյանը:

Չալաբյանը կարծում է, որ արտակարգ դրությունը կարող է դադարել՝ պահպանելով բոլոր կարանտինային միջոցառումները, քանի որ այն մտցվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական սպառնալիքի դեպքում, ինչը չկա Հայաստանում. «Արտակարգ դրության գործողության ընթացքում Կառավարության որդեգրած պայքարի ռազմավարությունը բերել է նրան, որ կիրառվող սահմանափակումների զգալի մասը եղել են ոչ արդյունավետ, և քաղաքացիների և ձեռնարկությունների համար բազմաթիվ ծանր խնդիրներ ստեղծելով, իրականում չեն կասեցրել համավարակի տարածումը, արդյունքում մենք այսօր հայտնվել ենք վատթարագույն երկրների համաշխարհային տասնյակում։ Մեզ պետք է ոչ թե ԱԴ, այլ խելամիտ և թիրախավորված կարանտինային միջոցառումներ՝ հիմնված գիտական մոտեցումների վրա» ,- պարզաբանեց Ավետիք Չալաբյանը:

Ավետիք Չալաբյանն ասաց նաև, որ արտակարգ դրության երկարացում, առանց բավարար հիմնավորման դեպքում, իրենք կվիճարկեն դատական կարգով.  «Իշխանությունները պարտավոր են հիմնավորել վտանգի փաստացի առկայությունը, այլապես մենք կարող ենք այսպես հավերժ ապրել ԱԴ պայմաններում »,- եզրափակեց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular