ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանի քաղաքական ակտիվացումը կլրացնի փոխադարձ հանդուրժողականության, ներքին համերաշխության և ապագայի նկատմամբ հավատի պակասը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Orer.am-ի հարցազրույցը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանի հետ:

- Պարոն Պետրոսյան, որքան գիտենք՝ դեռ շարունակվում է Ձեր և ԲՀԿ նախագահի միջև առաջացած վեճը։ Ի՞նչ փուլում է գտնվում գործի քննությունը և ինչպես եք տեսնում վեճի ապագան, եթե կուսակցության ղեկին վերադառնա կուսակցության նախկին նախագահը։

- Վեճը դեռ գտնվում է առաջին ատյանի դատարանում, և Նաիրա Զոհրաբյանի անհետ կորած լինելու պատճառով արդեն երրորդ անգամ հետաձգվում է գործի քննությունը։

- Ո՞րն է պատճառը, որ նա չի ներկայանում դատարան։

- Երևի՝ ճիշտ կլիներ իրեն հարցնեիք։ Հավանաբար, զբաղված է Գյումրիում "գողական" ռազբորկաներով և ինչ-որ մարդկանց պապաներին պաստառ ուտացնելով։

- Իսկ Ծառուկյանի վերադարձի թեման Ձեզ չի՞ անհանգստացնում, և այդ դեպքում կշարունակեք՞ պնդել Ձեր հայցապահանջը։

- Իհարկե, չի անհանգստացնում։ Իմ պահանջը հիմնավոր է ու արդարացի, և անձանց փոփոխությունն ինձ չի կարող ետ պահել ճշմարտության ճանապարհից։ Իհարկե, խորապես համոզված եմ, որ կուսակցության ղեկը նորից վերցնելու դեպքում Ծառուկյանը ճշմարտությունն իմանալով՝ իր նախաձեռնությամբ կհարթի խնդիրը, որով և կհանգուցալուծվի վեճը։

- Պարոն Պետրոսյան, իսկ իբրև նախկին բհկ-ական, ինչպես՞ եք վերաբերում Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի հարցին։

- Գիտեք, իմ կարծիքով Ծառուկյանից հետո ԲՀԿ-ն կուսակցապետ չի ունեցել՝ բառի իսկական իմաստով։ Այդ փաստն ընդունում են կուսակցական վերնախավում։ Բոլորն էլ հասկանում են, որ կուսակցության ներկայիս ղեկավարն զբաղված է իր հետ բացարձակապես կապ չունեցող գործով։ Այլ է խնդիրը, երբ նա իր զգացողությունների մասին սկսեց բարձրաձայնել վարչապետի փոփոխությունից հետո։ Ինքներդ դատեք,թե ինչու․․․ Իսկ իբրև իրավաբան, կասեմ, որ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու խնդիր, իբրև այդպիսին, չկա․․․ Նա չի հեռացել քաղաքականությունից։ Ինչպե՞ս կարող է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը դուրս լինել քաղաքականությունից։ Ես կհամաձայնեի այդ մոտեցմանը, եթե նա վայր դրած լիներ պատգամավորի մանդատը,ինչը տեղի չի ունեցել։ Ծառուկյանը քաղաքականության մեջ է 2006 թվականից մինչ օրս՝ առանց մեկ ժամ դադարի։

- Այսինքն՝ ըստ Ձեզ, նա չի՞ հեռացել քաղաքականությունից։

- Ես գտնում եմ, որ նա ոչ թե հեռացել է քաղաքականությունից, այլ ժամանակավորապես դադարեցրել է ակտիվ քաղաքական քայլերը։ Ժամանակավոր դադարը հեռանալ չէ։ Անգամ ամենահետաքրքիր գիրքն ընթերցելիս՝ երբեմն դադար է հարկավոր։ Կրկնում եմ՝ իրավաբանորեն և քաղաքագիտորեն այդպիսի իրավիճակ հնարավոր չէ, երբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը դուրս լինի քաղաքականությունից։ Ես "Ծառուկյանի վերադարձ" ասվածի տակ հասկանում եմ կուսակցության ղեկը նորից ընդունելը,այլ ոչ թե քաղաքականություն վերադառնալը, քանի որ նա իրավաբանորեն երբեք էլ չի լքել քաղաքականությունը։

- Ըստ Ձեզ, կա՞ նման վերադարձի հանրային հենարան։

- Կարծում եմ՝ այո։ Վերջին շրջանում այդ պահանջը հնչեցվում է տարբեր բնագավառի հայտնի մարդկանց կողմից: Շրջանների բազմաթիվ բնակիչներ խնդրում էին Ծառուկյանին հաղորդել ակտիվ քաղաքականությունը վերսկսելու իրենց խնդրանքը։ Ընդ որում՝ այդպիսի խնդրանքով հանդես էին գալիս նաև ոչ ԲՀԿ-ականները։

- Պարոն Պետրոսյան, Ծառուկյանի ակտիվացումը քաղաքական ներկա իրավիճակում ինչի՞ պակասը կլրացնի։

- Ծառուկյանի քաղաքական ակտիվացումը կլրացնի քաղաքականության մեջ փոխադարձ հանդուրժողականության, ներքին համերաշխության և ապագայի նկատմամբ հավատի պակասը։ Նրա վերադարձի հանրային թելադրանքն օր-օրի անկասելի է դառնում: Կարծում եմ՝ վերջին մեկուկես տարիների կյանքը ցույց տվեց, որ այդ պակասը լրացնելն "ամեն մեկի խելքի բանը չէ․․․

Դա կարող է և պետք է անի հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular